Դե, երկիր ու ազգ փրկել ավելի հարմար է աթոռին նստած, քան խրամատում զենքով կանգնած: Մանավանդ , որ աթոռը կաշվից է ու ճոխ: Հա , ինչքան ճոխ այնքան փրկելու շանսերը մեծ: Դե խրամատում մի տեսակ անհարմար է ՝ հողոտ , ցեխոտ, փոսի մեջ, գիշերը ցուրտ, ցերեկը շոգ, մի խոսքով կաշվե աթոռին չի հասնի: Դե զինվորն էլ ի՞նչ, հրաման կատարող է: Ասում են կրակի՝ կրակում է, ասում են վազի ՝ վազում է, էլ շարահրապարակում բադաքայլ, էլ երգով ճաշարան գնալ: Բա մարդուն ՝ հաց տալու համար, տենց երգեր կերգացնե՞ն: Է՛լ «Սարերից իջան մի խումբ ձիավոր» , է՛լ «Արազ ափին ծնված ընկեր», էլ «Զարկի՛ր հպարտ հրետանավոր»: Այս վերջինը լռիվ պատերազմ հրահրող երգա, մարդու ուտելն էլ չի գալիս՝ ախորժակ է փակում: Ու փակվում է ոչ միայն ախորժակը:
Հլը պատկերացրեք՝ գիշերվա ժամը 3-նա, դիրքում զինվորը կանգնածա իրա համար՝ մտքերի մեջ, մտածումա ամեն ինչի մասին, նույնիսկ շարահրապարակի բադաքայլի: Դիմացը ՝ մի քանի մետրի վրա, ազերնա կանգնած՝ էլի զենքով, էլի իրա մտածմունքներով /իրանց մոտ չեմ իմանում բադաքայլ կա , թե չկա/: Մի խոսքով իրար դեմ կանգնած են , երկուսն էլ զենքով ու երկուսն էլ սպասում են դիմացինի մի սխալ քայլի , որ կյանքը խլեն: Ով մահացավ՝ ազգի համար կդառնա հերոս, ով չմահացավ՝ էլի կդառնա հերոս: Դիրքերում մի քիչ բարդ է, քաղաքի նման չէ, հերոս դառնալու համար կամ պետքա սպանես կամ սպանվես: Լավ թեմայից շեղվեցինք: Այդ դիրքում կանգնած զինվորին մոտիկանում ես՝ գիշերվա ժամը 3-ին, ու ասում՝ մի վախեցի, քո փրկությունը մենք գտել ենք, քեզ ու մեզ փրկելու է այս պատգամավորը/գործարարը/նախկին պաշտոնյան/թաղային հեղինակությունը: Դիրքում կանգնած զինվորին ՝ իր դիմաց կանգնած թշնամուց, փրկում է միայն Կալաշնիկովը: Չէ, Միխայիլ Կալաշնիկովը չէ, նա 2013 թվականի նոյեմբերի 13-ին մահացել է: Ինքնաձիգը, որի ստեղծման մեջ մեծ դեր ունի Միխայիլը: Լռիվ լիցքավորված ինքնաձիգը, զրահաբաճկոնը ու սաղավարտը, ուրիշ փրկիչ ու անվտանգություն ապահովող չկա աշխարհիս երեսին:
Դե, կաշվե աթոռների վրա նստած խոսել ու խորհուրդ տալը հեշտ է, մանավանդ երբ վտանգն անցել է, երբ արդեն ուշ է: Զինվորն էլ ի՞նչ, հրաման կատարող է:Ասում են կրակի՝ կրակում է, ասում են վազի ՝ վազում է, էլ շարահրապարակում բադաքայլ, էլ երգով գնալ քնելու: Բա մարդուն ՝ քնելու համար, տենց երգեր կերգացնե՞ն:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: