Անձնական պատմություն Սովետական միության փառավոր անցյալի ու Նժդեհի` ֆաշիստների հետ համագործակցության մասին։

2-րդ Համաշխարհային պատերազմում երկու պապս կռվել են Սովետական բանակի կազմում։

Մայրական պապս գերի է ընկել պատերազմի ընթացքում։ Թե ինչեր ա տեսել գերության մեջ, չեմ պատմի, ինքներդ կարաք պատկերացնեք։ Մենակ մի դրվագ ասեմ պապուս պատմածներից. «Բոլորը մեռնում էին կամ սովից կամ աղբանոցից հավաքում ու ուտում էին կարտոֆիլի կճեպներն ու հաջորդ օրը մեռնում էին լուծից»։

Իսկ սովետական ռազմագերիներին, ի տարբերություն եվրոպական երկրների ռազմագերիների, չէին կերակրում նաև այն պատճառով, որ Սովետական միությունը չէր ստորագրում Ժնևյան կոնվենցիան, հրաժարվում էր ռազմագերիների պահման պայմանների մասին որևէ բանակցությունից և ընդհանրապես գերի ընկածներին համարում էր դավաճաններ։

Ու հավանաբար պապս էլ կմահանար գերության մեջ սովից, եթե մի օր Նժդեհն ու իր մարդիկ չգային ու չազատեին դեռ ողջ մնացած հայ ռազմագերիներին՝ հայկական լեգեոններ կազմելու համար։

Հայկական լեգեոններն էդպես էլ չմասնակցեցին ռազմական գործողությունների, բայց շատ հայերի կյանք փրկեցին։

Պապս հետո մի խումբ ընկերների հետ փախչում ու պարտիզանական ջոկատ ա կազմում։ Ու Սովետական զորքերի առաջխաղացման ժամանակ միանում ա սովետական զորքերին։

Էդ ամենից հետո նրան իհարկե ոչ թե մեդալ են տալիս, այլ ուղարկում են տուգանային բատալյոն ևս 4 տարի ծառայելու։

1948 թվականին` պատերազմ, գերություն, հայկական լեգեոն, փախուստ, պարտիզանական պայքար ու 4 տարի շտրաֆբատ անցնելուց հետո հալված ու մաշված պապս վերադառնում ա հայրենիք։ Ամուսնանում ա պատերազմի ընթացքում երկու ծնողներին կորցրած և երկու անչափահաս քույրերին խնամող տատուս հետ։
Մի տարի հետո նրանց աքսորում են Սիբիր։ Ու միայն Ստալինի մահից հետո նրանք արդարացվում ու նորից հետ են գալիս Հայաստան։

Ու համարյա մի ամբողջ կյանք՝ 12 տարի տևած էս ոդիսականում պապս միայն Նժդեհի ձևավորած Հայկական լեգեոնում ա մարդավայել կյանք ու վերաբերմունք տեսել։
Էնպես որ Սովետական միության բոլոր սիրահարներին ու հատկապես մարիազախարովաներին ուզում եմ մի բան ասել՝ սիկտիր։

Դավիթ Մելիքսեթյանի ֆեյսբուքյան էջից: