Թբիլիսի հին քաղաքը երկար ժամանակ եղել է տարածք, որտեղ իրար հետ ապրում են հայեր, ադրբեջանցիներ, քրդեր և վրացիներ:

Թբիլիսի մի փողոցի վրա կարելի է տեսնել հայկական խոհանոց, դրա դիմացը ադրբեջանական չայ խանե:

Ադրբեջանական մզկիթը գտնվում է հայկական ռեստորանից մի քանի մետր հեռավորության վրա, որտեղ թաղված է 18-րդ դարի հայ գուսան Սայաթ Նովան, որը գրել է բանաստեղծություններ նաև ադրբեջաներենով:

Հայ սուռեալիստ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի արձանը գտնվում է Շուշա սրճարանաից մի քանի մետր հեռավորության վրա, որը պատկանում է Միջին Արևելքից էթնիկ հայերի և հաճախ սպասարկում նաև ադրբեջանցիների:

Վերջերս հայկական դրոշը երևացել էր Հեյդար Աիևի կիսանդրու հետևից: Դրոշը բարձրացվել է այն այգու մերձակայքում գտնվող բաղնիքի բակում, որտեղ գտնվում է Հեյդար Ալիևի կիսանդրին:

Դրոշը շարունակվել է ծածածանվել նաև մայիսի 10-ին Ադրբեջանի նախագահի ծննդյան օրը:

Հայկական դրոշը գտնվում է Միացյալ Նահանգների, Իսրայելի, ԵՄ-ի դրոշների հետ:

Facebook-ում տեղադրված այս նկարը մեծ աղմուկ էր հանել Ալիևի անհատական պաշտամունքի հետևորդների կողմից, մյուս մասն էլ նշել էին, որ սա ուղղակի ֆոտոշոփ է: