ՀԱՅՈՑ ԱՄԱՆՈՐ
Հայտնի է, որ հայոց մեջ հունվարմեկյան տարեմուտը համընդհանուր հաստատում է գտել միայն 18-րդ դարում: Ամանորյա տոներն ընդգրկել են ավանդական տարբեր ծեսեր ու արարողություններ:
Նախ եւ առաջ մարդիկ մաքրում էին տունը, բակը, գոմը: Այս գործին մասնակից էին դառնում ընտանիքի բոլոր անդամները:
Նոր տարվա երեկոյան այրում էին տարեմուտի քոթուկը' մի մեծ գերան։ Այն պիտի վառվեր մինչև Սուրբ Ծնունդ: Հավատում էին, որ դրա ծուխը վանում է չար ոգիներին, իսկ կրակն ու լույսը մաքրագործում ու զորացնում մարդկանց հոգիները: Ամեն մի հյուր պարտավոր էր մի կտոր փայտ ավելացնել կրակին:
Ավանդական սովորության համաձայն Ամանորի գիշերը տներում ճրագ էին վառում, որպեսզի տան հաջողությունը չփախչի: Թոնիրը նույնպես վառ պիտի լիներ, շուրջը մաքուր, խմորի տաշտը լի։ Թխվում էր թարմ հաց, որպեսզի առատությունն ու բարիքն անպակաս լինի: Տարեհացը զարդարում էին եւ բաժանում տասներկու մասի: Մութն ընկնելուն պես տանտիկինը շեմին մոխիր էր ցանում' չարքերին քշելու ու նրանցից պաշտպանվելու համար: Մոխիր էին ցանում նաեւ հանդերում ու դաշտերում: Այդ նույն նպատակով ալյուրով դռանը խաչ էին անում:
Լոռիում տանտիկինը մեղր էր քսում ընտանիքի բոլոր անդամների բերաններին, որպեսզի կլոր տարին քաղցրալեզու լինեն եւ հեռու մնան վեճից ու բամբասանքից, իսկ Համշենում, նույն նպատակով, խուսափում էին կծու կերակուրներ օգտագործելուց:
Մեծից փոքր նոր զգեստներ էին հագնում: Գժտվածներին հաշտեցնում էին։ Տոնական սեղանները որքան էլ առատ լինեին՝ մսեղեն կերակրատեսակները բացառվում էին: Ամանորյա սեղանի անբաժան զարդն էր լոբին։ Այն խորհրդանշում էր ընտանիքի միությունը, ամրությունն ու հավերժությունը։ Հայոց օջախներից անպակաս էր երգն ու պարը, խաղն ու զվարճախոսությունը։
Տոնը շնորհավորելու ավանդույթի համաձայն մարդիկ այցելում էին միմյանց։ Տուն մտնում էին աջ ոտքը առաջինը ներս դնելով, այլապես ձախորդություններն անպակաս կլինեին: Շնորհավորելու գնացողները երբեք դատարկաձեռն տուն չէին մտնում, մի բան ավելացնում էին սեղանի բարիքներին' մաղթելով բարեկեցություն ու երկարակեցություն:
Սասունում ընդունված չէին երկարաշունչ մաղթանքներն ու կենացները, որովհետեւ լեռնականները գործը գերադասում էին խոսքից, իսկ խոսքի ուժն ու զորությունը տեսնում էին քչախոսության մեջ։ Ուրեմն վերջ։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։
Suggestions
Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
Ameriabank leading mortgage market five years in row
Ameriabank named best foreign exchange bank in Armenia by Global Finance
Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
Ameriabank named the Bank of the Year 2022 in Armenia by The Banker Magazine
Ameria PhonePOS. New application for receiving non-cash payments with a smartphone
The Buy Armenian Hope for Christmas Event․ december 10 & 11
Ameriabank launches Google Pay, Google Wallet support for card users in Armenia
Ameriabank: At the Vanguard of Armenia's Banking Sector
Global Finance Names Ameriabank the Safest Bank in Armenia
Largest corporate bond program at securities market of Armenia completed successfully
Ameriabank Receives the Most Innovative Digital Bank Regional Award 2022 by Global Finance Magazine
Ameriabank Receives Euromoney Award for Excellence as the Best Bank in Armenia for 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Non-cash summer: a chance to win 22 travel vouchers for the clients of Ameriabank
Ameriabank wins Best Bank in Sustainable Finance award for 2022
Ameriabank awarded with TFP Prize for Deal of the Year 2021: Green Trade by EBRD
Global Finance names Ameriabank Best Bank in Armenia in 2022
Ameriabank’s ‘Live Armenian,’ ‘Live with a Smile,’ ‘Live Limitless’ promotional draws’ winners are announced
Global Finance Names Ameriabank “Best Investment Bank” in Armenia
Ameriabank receives another IFC award in trade-finance sector
Ameriabank is the first in Armenia to place green bonds via public offering
"You can create systems, but they must be based on people, be people-centered," says Lindsey Forbes, Ameriabank Board Member
Ameriabank is the largest taxpayer among Armenian banks according to results of year 2021
Funeral services for 5-year-old Armenian boy from Pasadena to be held on July 18
Armenia President discusses economic cooperation with US
Armenian dad of 5-year-old missing boy smiles and jokes in court
Armenia delegation: Signatures shall be collected to express no-confidence to PACE president
London fire: 6 people killed
French Presidential elections: Macron, Le Pen through to second round
Most popular
Today
For week
For Month
4 Simple Ways to Build Downtime Into Your Busy Day
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Alexis Ohanian, his grandfather attend LA premiere of The Promise
Kim Kardashian on Armenian Genocide
Sex and red wine extend youth
168 Zham: Russia pursuing policy of retreat in Artsakh
Haykakan Zhamanak: Karen Karapetyan unwilling to strike coalition deal with ARF-D
Haykakan Zhamanak: Russia-Turkey thaw to deal major blow to Armenian businessmen
Zhamanak: Ohanyan to be promoted to senior post in Russia?
Zhoghovurd: Russian low-coster’s disappointing shock
Aznavour to Receive a Star on the Hollywood Walk of Fame
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Armenian choir to perform during Trump visit to Church of the Holy Sepulchre in Jerusalem
Jacqueline Bisset to topline “Journey to Miyakojima” drama
Closed screening of Armenian Genocide movie, The Promise, is held in Yerevan (Video)