«Առաջին լրատվական»-ը շարունակում է հրապարակել Հոկտեմբերի 27-ի քրեական գործով քաղաքական գործիչների հարցաքննությունները:
Ստորև ներկայացնում ենք ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի հարցաքննությունը, որը վարել է քննիչ Հ. Ասլանյանը:

գ.թ. 61-68

09.11.99

19.40-22.30 ՎԱՀԱՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԱԺ պատգամավոր, պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ ֆրակցիա

Քննիչ՝ Հ. Ասլանյան

գ.թ. 61.

ՀՀ ԱԺ պատգամավոր եմ ընտրվել մեծամասնական ընտրակարգով N 17 ընտրատարածքից: Ընդգրկվել եմ ԱԺ ՀՅԴ պատգամավորական ֆրակցիայի

գ.թ. 61. հ. երես

կազմում: Ընտրվել եմ ԱԺ Պաշտպանության ազգ. անվտ. և ՆԳ հանձնաժողովի նախագահ: 1998 թ. հանդիսանում եմ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ: Ս.թ. հոկտեմբերի 27-ին առավոտյան ժամը 10-ից գտնվել եմ ԱԺ շենքում, մասնակցել քննարկումներին մինչև ժամը 14.00, երբ նախապես ունեցած պայմանավորվածության համաձայն ընդմիջման ժամին պատգամավորներ Շավարշ Քոչարյանի և Անդրանիկ Մանուկյանի հետ հանդիպել եմ ԱԺ շենքի իմ աշխատասենյակում միջազգային սկաուտական շարժման ներկայացուցիչներ Բագրատ Եսայանի և Հարություն Հարությունյանի հետ: Նպատակը ԱԺ-ում «Սկաուտների բարեկամական պատգամավորների խումբ» ստեղծելն էր, ինչը և տեղի ունեցավ: Նույն օրը պատգամավորներ Անդրանիկ Մանուկյանի և Արմեն Ռուստամյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն հանդիպում պետք է ունենայի Ռուսաստանի մի խումբ գործարարների հետ (Լեոնիդ Պոլուպան, Ասատրյան Տիգրան), որոնք դիմել էին Անդրանիկ Մանուկյանին այդ հանդիպման խնդրանքով: Ուստի ուղիղ ժամը 16.00 պատգամավորներ Մանուկյանի և Ռուստամյանի հետ միասին դուրս եկա նիստերի դահլիճից և գնացինք իմ աշխատասենյակ, որտեղ հանդիպեցինք վերոհիշյալ գործարարներին:

գ.թ. 62.

Խոսակցության ընթացքում անջատեցինք ռադիոն, որը հեռարձակում էր դահլիճի քննարկումները, որ չխանգարի: Մոտ կես ժամ անց Անդրանիկ Մանուկյանը տեսնելով, որ կառավարության հետ հարց ու պատասխանն արդեն սկսվել են ասաց որ կարճ ժամանակով կբացակայի, քանի որ նախարարներից մեկին (կարծեմ Շահբազյանին) հարց ունի տալու: Հարց ու պատասխանը պետք է սկսվեր 16.30-ին: Քանի որ հյուրերը բարձրացրել էին մի շարք հարցեր, որ կարիք ունեին նաև Ա. Մանուկյանի մասնակցության խնդրեցինք նրան չգնալ, բայց գնաց խոստանալով շուտ վերադառնալ: Մենք Ռուստամյանի հետ շարունակեցինք ռուսաստանյան հյուրերի հետ մեր զրույցը որն ավարտվեց մոտավորապես 17.30-ին: Նրանք գնացին և մեկ-երկու րոպե անց իմ աշխատասենյակ վազելով մտան մեր հանձնաժողովի փորձագետներ Արթուրը, Վահագնը և քարտուղարուհի Ալինա Կետիկյանը, որոնք վախեցած ասացին որ նիստերի դահլիճում կրակում են: Ես անմիջա-

գ.թ. 62. հ. երես

պես շարժվեցի այն կողմ, բայց ճանապարհին նախասրահում հանդիպեցի բոլորովին այլայլված մեր հանձնաժողովի պատգամավոր Գուրգեն Եղիազարյանի, որը հարցրեց զենք ունեմ, թե ոչ: Ես չունեի, բայց ուզում էի շարունակել ճանապարհս, բայց Եղիազարյանը խորհուրդ տվեց միացնել ռադիոն, ինչը բոլորովին մտքովս չէր անցել: Միացրինք, վերադառնալով նախասենյակից դեպի իմ սենյակ ռադիոն և լսվեցին կրակոցներ և սարսափելի հայհոյանքներ: Իմ առաջին տպավորությամբ իրար էին բախվել 2 խումբ պատգամավորներ և առաջին մղումս էր գնալ բաժանել, ինչի մասին ասացի ներկաներին: Բայց Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ դահլիճում օտար մարդիկ են կրակում և գնալ այնտեղ չի կարելի: Զենք նրա մոտ էլ չկար: Հետագայում նա ինձ պատմեց, որ դահլիճից դուրս կանգնած է եղել երբ տեսել է աստիճաններով բարձրացող զինված մարդկանց, որոնցից մեկը իր վրա է ուղղել զենքը, բայց չի կրակել, հրահանգելով իջնել աստիճաններից: Դրանից հետո նա եկել է մեր սենյակ:

գ.թ. 63.

Այս տեղեկությունը տալիս եմ նրա խոսքերից: Ռադիոյով լսվող կրակոցները սկզբում մեկական կրակոցներ էին (դա էր պատճառը, որ ես կարծեցի՝ պատգամավորների վեճ է ատրճանակներով) բայց շուտով լսվեցին նաև կրակահերթեր և մի ձայն որը ես կարծում եմ նռնակի պայթյուն էր: Պարզ դարձավ, որ Գուրգենը ճիշտ է: Աշխատակազմին հրամայեցի մնալ տեղում և դուրս եկա Ռուստամյանի հետ միջանցք: Կրակոցները լսվում էին, բայց խուլ: Միջանցքը դատարկ էր: Վերադարձա սենյակ, զանգահարեցի մեր ֆրակցիայի սենյակ: Ոչ ոք չվերցրեց: Զանգահարեցի ԱԺ նախագահի սենյակ փորձելով կապվել Կ. Ս. Դեմիրճյանին «սուպեր» հեռախոսով, բայց պատասխան չկար: Քիչ անց կամ այդ նույն պահին մեր կուսակցական գրասենյակից զանգահարեց Հրանտ Մարգարյանը և հարցրեց թե այդտեղ (ԱԺ-ում) ի՞նչ է կատարվում: Քանի որ ես դեռ

գ.թ. 63. հ. երես

ինքս էլ չգիտեի, պատասխանեցի միայն որ ԱԺ դահլիճում կրակում են: Ի դեպ կրակոցները դեռ ռադիոյով լսվում էին: Մարգարյանը զանգել էր կամ 521384, կամ 5545 կառավարական հեռախոսահամարներով: Նա հարցրեց. ճիշտ է, որ Նաիրի Հունանյանն է կազմակերպել հարձակումը: Ասացի չգիտեմ: Հրանտն ասաց, որ զանգել է նրան (Նաիրի Հունանյանը) պահանջելով գալ խորհրդարան: Հրանտը չհասկանալով թե ինչ է կատարվում, բայց վախենալով վտանգավոր զարգացումից և փորձելով հանգստացնել Նաիրի Հունանյանին որևէ պատասխան հստակ ձևակերպված չի տվել, փորձելով շահել ժամանակ և պարզել թե ինչ է իրականությունը: Նա ասաց ինձ, որ պետք է զանգի ԱԱՆ և ոստիկանություն հայտնելու համար եղածի մասին և Նաիրիի զանգի: Չեմ բացառում, որ արդեն զանգել էր: Լավ չեմ հիշում: Ես իմ կողմից ասացի, որ անմիջապես կզանգեմ նախագահին: Դա անմիջապես չհաջողվեց, և երբ ես կապվեցի նրան ՙսուպեր՚-ով,

գ.թ. 64.

նա արդեն գիտեր: Հետո իմացա որ գիտեր Հրանտ Մարգարյանից, որը չկարողանալով կապվել ԱԱՆ և ՆԳ պատասխանատուների հետ զանգել է նախագահի ապարատ: Նախագահը առաջադրանք տվեց (հաստատելով որ հարձակվողների մեջ կա Նաիրի Հունանյան անունով մարդ) պարզել թե ով կա նրան մոտ, որին կարելի է օգտագործել որպես միջնորդ և բանակցող: Արդեն պարզ էր, որ ԱԺ դահլիճը գրավված է զինված խմբի կողմից, որոնք պատանդ են պահում ներսում գտնվողներին: Զոհերի և վիրավորների մասին դեռ հաստատ տեղեկություններ չկային, միայն ասեկոսներ, բայց դրանք այնքան մտահոգիչ էին, որ նորից դուրս եկա միջանցք, որպեսզի գոնե մի բան պարզվեր: Միջանցքում իրարանցում էր, արդեն կային իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, որոնք փորձում էին աշխատակազմին և դրսում գտնվող

գ.թ. 64. հ. երես

պատգամավորներին հեռու պահել վտանգավոր գոտուց: Ես այնուամենայնիվ գնացի այդ կողմ և հանդիպեցի ՆԳ 6-րդ վարչ. պետ Արմեն Երիցյանին և ՆԳ քրեական վարչության պետին: Գուրգեն Եղիազարյանը դեռ առաջին պահերին մեր սենյակից զանգահարել էր հերթապահ մաս (ՆԳ): Նրանց հետ գնացինք դեպի ՙԷներգետիկայի հանձնաժողովի՚ սենյակ, որտեղ գտանք ՆԳ փոխնախարար Հայկ Հարությունյանին և Ռազմ. ոստիկանութ. պետ Վովա Գասպարյանին իրենց մարդկանց հետ: Բոլորին առաջարկեցի տեղափոխվել իմ սենյակ, որն ավելի մեծ է և կապի ավելի լայն հնարավորություններ ունի: Իմ աշխատասենյակը (որտեղ իրականում կա 4 սենյակ) գտնվում նույն 2-րդ հարկում, ինչ նիստերի դահլիճը մոտ 30 մ հեռավորության վրա: Որոշ ժամանակ հետո բոլորը տեղափոխվեցին իմ սենյակ, որտեղ գտանք արդեն այնտեղ տեղավորված Վահան Շիրխանյանին: Մոռացա նշել, որ ՀՀ նախագահի հետ 2-րդ անգամ էլ եմ խոսել հեռախոսով:

գ.թ. 65.

Նա ասել էր, որ ահաբեկիչները անձամբ իրեն են պահանջում բանակցությունների: Ասացի, որ նրա գնալը բացառված է: Երբ բոլորն արդեն հավաքվել էին իմ աշխատասենյակում այնտեղ եկամ նաև ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանը: Վ. Գասպարյանը (իմ կարծիքով իրավացիորեն) պահանջում էր ազատել միջանցքներն ավելորդ մարդկանցից: Ես առաջարկեցի բոլոր ավելորդ մարդկանց առաջին հերթին դուրս գալ իմ սենյակից և ինքս դուրս եկա թողնելով ուժային և իրավապահ մարմինների ղեկավարներին ազատորեն քննարկելու և գնահատելու իրավիճակը: Սրանից հետո ոչ ինքս, ոչ էլ որևէ քաղաքացիական դեմքի (ում վրա ազդեցություն ունեի) թույլ չեմ տվել խառնվել մարտական օպերացիայի մշակմանը: Միջանցքներում արդեն շատ էին զինված մարդիկ

գ.թ. 65. հ. երես

ընդ որում ոչ բոլորն էին համազգեստով: Ժամանակին չեմ հետևել, բայց մոտ կես ժամ իմ սենյակում խորհրդակցելուց հետո ուժային և իրավապահ մարմինների ղեկավարները տեղափոխվեցին 3-րդ հարկ Կ. Ս. Դեմիրճյանի սենյակ: Այնտեղ եկավ նաև ՀՀ նախագահը: Բարձրացա նրա մոտ և այնտեղ հանդիպեցի Հրանտ Մարգարյանին: Ահաբեկիչները ցանկացել էին նրա միջնորդությունը երբ նրանց պարզ էր դարձել, որ նախագահը նրանց հետ չի հանդիպելու: Ես դեմ էի Հրանտի հանդիպմանն ահաբեկիչների հետ, քանի որ ոչ մի ռեալ երաշխիք նրա անվտանգության չկար և չէրառաջարկվում: Իմ մտահոգությունն ուժեղացավ երբ դահլիճից դուրս եկած պատգամավորները ինչպես նաև Գ. Գ. Գրիգորյանը (ԱԱ նախարարի տեղակալ) հաստատեցին որ դահլիճում կան սպանվածներ և վիրավորներ, որոնց թվում զոհվել են Վ. Սարգսյանը և Կ. Դեմիրճյանը: Ավելացնեմ, երբ դրանից բավական առաջ ռադիոյով լսեցինք պատգամավորներ Գ. Կոստան-

գ.թ. 66.

դյանի, Լ. Հակոբյանի, Ռ. Հակոբյանի և Անդրանիկ Մարգարյանի ելույթները, որոնք կոչ էին անում զերծ մնալ դահլիճում պահվող պատանդներին ուժով ազատելու փորձերից, նրանցից ոչ ոք եթե չեմ սխալվում հստակ չասաց զոհվածների մասին: Հրանտ Մարգարյանը չնայած իմ դեմ լինելուն ասաց, որ եթե նախագահը հրահանգի ապա նա կգնա բանակցությունների: Բայց նախագահը, ասաց, որ քանի կա մի փոքր կասկած, որ Հրանտի նկատմամբ Նաիրին կարող է ունենալ բացասական վերաբերմունք, ապա այդպիսի գործը կարող է շատ վտանգավոր լինել և անօգուտ: Մանավանդ, ասաց նախագահը, արդեն միջնորդ գտնված է: Նիստերի դահլիճից դուրս գտնված և դուրս եկած պատգամավորներին Հովհաննես Հովհաննիսյանի հետ միասին հավաքեցինք (դա արդեն ուշ գիշեր էր) և նախագահին հանդիպելուց հետո կազմեցինք

գ.թ. 66. հ. երես

մի հայտարարություն, որով փորձում էինք ԱԺ-ը վերադարձնել հունի մեջ: Գիշերվա 3-4-ի սահմաններում արդեն պարզ էր, որ ահաբեկիչների կամքը կոտրվում է: Սկզբից էլ բոլորիս հուզում էր մի գլխավոր հարց. սրանք ի՞նչ են ուզում: Ի դեպ Հրանտ Մարգարյանը հենց առաջին (կարծեմ) հեռախոսազրույցի ժամանակ հարցրեց թե ահաբեկիչներն ինչ պահանջ են դնում (հիշեցի, որ այս խոսակցությունը Հրանտի հետ եղել է հետո, իսկ այս հարցը հենց սկզբից դրել էր ՀՀ նախագահը): Եվ պարզվեց որ ոչ ոք չգիտի, թե պատանդներին ազատելու դիմաց ինչ են պահանջում ահաբեկիչները: Վերը նշված ժամին արդեն հայտնի էր, որ դահլիճից դուրս են հանել զոհված և վիրավոր պատգամավորներին և կառավարության անդամներին, բայց ես անձամբ դրան չեմ մասնակցել: Առավոտվա ժամերին

գ.թ. 67.

ողջ գիշերվա բանակցությունների արդյունքն արդեն երևաց: Պարզ դարձավ, որ նոր զոհեր չեն լինի: Գոնե այդպիսի հույսեր կար: Պետք է ասեմ, որ շատ տաք գլուխներ բազմիցս առաջարկում էին գրոհել դահլիճի վրա և ուժով ազատել պատանդներին, բայց բարեբախտաբար դա չարվեց և հիմնականում նախագահի և պատգամավորների ջանքերով: Առավոտյան պարզ դարձավ նաև, որ ահաբեկիչների փաստացի պահանջը միայն եթեր տրամադրելն է: Ի դեպ ես առաջարկում էի անել դա դեռ ավելի վաղ, որովհետև վստահ էի, որ եթե նրանք ինչ-որ վտանգավոր կոչ էլ անեին, դրան ոչ ոք չէր միանա: Այդպես էլ եղավ: Ն. Հունանյանի հայտարարությունից հետո (որին նախորդեց նրա հանդիպումը ՀՀ նախագահի հետ) ահաբեկիչները

գ.թ. 67. հ. երես

հանձնվեցին: Նրանք 5 հոգի էին, զենքի քանակը (հետո իմացա) 4 ավտոմատ, ատրճանակներ (այդ թվում պատգամավորներից վերցրած) և նռնակներ: Պարզվեց որ զոհվել են ԱԺ նախագահ Կ. Ս. Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վ. Զ. Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յ. Բախշյանը և Ռ. Միրոյանը, պատգամավորներ Մ. Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Վիրավորվել էին (ամենից ծանր) Անդրանիկ Մանուկյանը, Էդմոնդ Ծատուրյանը, Արմեն Խաչատրյանը, Հերմինե Նաղդալյանը, Պավել Ղալթախչյանը: Եղածը գնահատելու իմաստով կասեմ հետևյալը. պարզ տեռորիստական ակտ սա չէր: Անկախ այն բանից թե ակտի ետևում կան ուժեր կամ ոչ (այսինքն գործում է լոկալ խումբ) նրա իրագործողները դահլիճում մնալու անհրաժեշտություն չունեն, որովհետև իրենք իշխանու-

գ.թ. 68.

թյուն գրավելու խնդիր չունեն: Սակայն այս դեպքում խումբը մնացել է հանցագործության տեղում և չի փորձել թաքցնել իր ինքնությունը: Այնինչ իմ կարծիքով խումբը հանգիստ կարող էր հանցանքը կատարելուց հետո հեռանալ և փախչել: Ըստ ամենայնի ինչ-որ բանի սպասում էին: Կարող էին սպասել կազմակերպված օգնության, կամ տարերային: Վերջինս չեմ բացառում երկու պատճառով. ահաբեկիչներին կուրացրել էր այնպիսի ատելություն, որ նրանք կարող էին մտածել, որ այդ ատելությունը կիսում են թե ժողովուրդը և թե քաղաքական ուժերը և բանակի որոշ զորամասեր: Սակայն ենթադրություններս կարող են անհիմն լինել, քանի որ սա իմ անձնական կարծիքն է: Ռուբեն Միրոյանի սպանության վերաբերյալ տեղեկություն ունեմ, որ լսելով

գ.թ. 68. հ. երես

կրակոցները իջել է 3-րդ հարկից ուղիղ դահլիճ տանող աստիճանով և այդտեղ է գնդակահարվել: Չեմ հիշում տեղեկությանս աղբյուրը, խառնաշփոթի պատճառով: Այսօրվա իմ ունեցած տեղեկությունների համաձայն ահաբեկիչները փորձ են արել գտնել դահլիճում պատգամավոր Մուշեղ Մովսիսյանին (սա պատմել է ներկա պատգամավորներից մեկը, բայց չեմ հիշում թե ով), հետո հարցրել են մի քանի քաղաքական գործիչների մասին, հետո երկու անգամ զանգահարել է Հ. Մարգարյանին, ընդ որում վերջին անգամ պահանջել է ոչ միայն գալ, այլ նաև բերել Վազգեն Մանուկյանին:

Ուշ ժամ լինելու պատճառով հարցաքննությունը դադարեցվեց ժամը 22.30-ին:

Ցուցմունքը գրված է իմ կողմից, ճիշտ է:

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ