Հրապարակված տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է դիվերսիոն խումբը փորձում աննկատ սողոսկել հայկական տարածք, բայց նկատվում է ու վնասազերծվում միջդիրքային նեյտրալ հատվածում։ Հայ դիրքապահները գործում են սառնասրտորեն, առանց իրարանցման։
Նաև երևում է, որ խոցված դիվերսանտների մի մասն առժամանակ սողում է` հավանաբար օգնություն կանչելով։ Եթե ժամանակին դուրս բերվեին այդ հատվածից, գուցե և մի մասը կենդանի մնար։ Արտառոցն այն է, որ մինչ նրանք արնաքամ են լինում, հայ դիրքապահները հանգիստ քայլում են խրամատում։
Այսինքն` դիմացի ադրբեջանական դիրքերից մերոնց վրա չեն կրակում, գնդացրային, նռնականետային ու ականանետային կրակով չեն ստիպում, որ մերոնք պատասխան կրակ բացեն իրենց դիրքերի ուղղությամբ կամ կրակի տարափից չկարողանան գլուխները վեր բարձրացնեն, իսկ իրենք այդ ընթացքում նեյտրալ հատվածից դուրս բերեն վիրավորներին...
Սրանք զինվորականներ չեն, մթին գործող գողի հոգեբանությամբ սովորական ղաչաղներ են, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կողքիններին ծախում են` մենակ թե սեփական կաշին փրկեն։ Ի՞նչ անվանես զինվորականին, որ կարող է ծառայակից վիրավոր ընկերոջը թողնել արնաքամ լինելու, բայց չմոռանալ նրա զրահաբաճկոնն ու զենքը հետը վերցնել ու ճողոպրել` անգամ չփորձելով փրկել ծառայակցին։ Անասուն, ուրիշ ոչինչ...