Ռուսական Независимая газета պարբերականը անդրադարձ է կատարել ԵԱՀԿ Մինսկի համանախագահների այցին Հայաստան և Ադրբեջան և մինչև այդ այցը կատարած երկու կողմերի հայտարարություններին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ համատեղ աշխատում են այս տարի երկու երկրների ղեկավարների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար: Այս նպատակով օրերս հերթական անգամ տարածաշրջան էին ժամանել համանախագահները,որոնք շոշափեցին Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպման հարցը: Համաձայն լրատվական միջոցների հաղորդագրույունների այս հանդիպումների ժամանակ կողմերը փոխհամաձայնության են եկել շարունակել բարձր մակարդակով բանակցությունները: Համանախագահները այցի արդյունքում պատրաստակամություն են արտահայտել ուսումնասիրելու Երևանի և Բաքվի առաջարկությունները խաղաղ գործընթացքում առաջընթաց արձանագրելու համար և կրկին կոչ են արել ետ մնալ հռետորությունից, որը կարող է վնասել բանակցություններին և սրել լարվածությունը կողմերի միջև:
Հատկանշական է, որ համանախագահների` տարածաշրջան այցի նախօրեին առաջինը Երևանը, ապա նաև Բաքուն հանդես են եկել հայտարարություններով: Այսպես Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կատարեց անսպասելի հայտարարություն,որի համաձայն Հայաստանը պատրաստ է ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խումբի ներկայացրած վեց հիմնական սկզբունքները: Բաքուն, կասկածելով Հայաստանի ԱԳ նախարարության ղեկավարի հայտարարությունը, շտապեց նշել, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման ճանապարհին ամենամեծ խնդիրը հայկական զորքերի տեղակայումն է « Ադրբեջանի բռնազավթած հողերում»:
«Բանակցային գործընթացը սկսելու համար հայկական կողմը պետք է նախաձեռնի իր զորքերի դուրս բերումը բռնազավթած տարածքներից: Այն դեպքում, երբ Հայաստանը իրականում ընդունի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հայտարարած բոլոր վեց սկզբունքները, որոնք կազմում են Մադրիդյան սկզբունքների հիմքը, ապա այն հնարավորություն կտրամադրի սկսել աշխատանքները համապարփակ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար»,- այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամլո խոսնակ Էլման Աբդուլաևը:
Ընդ որում նա կրկին անգամ հիշացրել է, թե ինչում է կայանում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած կետերը` ԼՂՀ-ի շուրջ բռնազավթած տարածքնրի վերադարձ Ադրբեջանի հսկողության ներքո, Լեռնային Ղարաբաղին տրամադրել ժամանակավոր կարգավիճակ և տրամադրել անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձ դեպի իրենց բնակության հին վայրեր, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միջանցքի բացում, հետագայում Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշում,որը հիմնված կլինի իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման հիմքի վրա, անվտանգության միջազգային երաշխիքներ, այդ թվում նաև խաղաղության պահպանման գործողություններ: Պետք է նշել, որ Ադրբեջանը ընդունում է վերոնշյալ վեց սկզբունքները որպես բանակցությունների գործընթացի հիմք և առաջարկում է կազմել այսպես կոչված «ճանապարհային քարտեզ»,որի իրականացումը վկայում է իրավիճակի կանխատեսելիության մասին:
Սա պայմաններ կստեղծի հաղորդակցության վերականգման, տնտեսական զարգացման և ընդհանուր առմամբ տարածաշրջանի բարեկեցության լավացման համար, ինչպես նաև Հայաստանին կտրամադրի հնարավորություն օգտագործելու Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցության ներուժը:
Արդյոք կկարողանան համանախագհները, որոնք հայտարարել են ներկա ստատուս քվոյի անընդունելիության մասին, համոզել Երևանին և Բաքվին կանգնելու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ճանապարհին ցույց կտա ժամանակը և համանախագահների իրական հետաքրքրվածությունը կոնֆլիկտի լուծման հարցում: