Անգլիական BBC գործակալությունը ներկայացրել է Ադրբեջանում տիրող իրավիճակը, թե ինչպես է կառավարությունը լռեցնում ընդդիմադիրների ձայնը, ինչ միջոցներ է օգտագործում  և ինչպես է օգտվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից քննադատության ձայնը լռեցնելու համար:

27 ամյա իրավագիտության շրջանավարտ Զաուրը դուրս էր բերվել փողոցից և կալանավորվել քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից ապրիլի մեկին, որից հետո գտնվում է բանտում` սպասելով դատական լսումներին: Վերջինս մեղադրվում է զենք պահելու մեջ:

Սակայն նրա մայրը հերքում է բոլոր մեղադրանքները իր տղայի նկատմամբ` նշելով, որ մինչև այժմ իրենց տանը տեղի չի ունեցել ոչ մի հետախուզում և այս ամենը քաղաքական դրդապատճառ ունի:  

«Ինձ անգամ թույլ չեն տալիս այցելել իմ տղային»,- նշել է նա և ավելացրել.«Ես չգիտեմ ինչքան դաժան պետք է նրանք լինեն, որ ինձ թույլ չեն տալիս անգամ մի քանի վայրկյանով տեսնել իմ տղային: Նրանք մայր չունե՞ն»:

Զաուրը ընդդիմադիր NIDA շարժման յոթ ակտիվիստներից է, որոնք գտնվում են կալանքի տակ` սպասելով դատարանի վերջնական որոշմանը, եթե վերջիններիս մեղքը հաստատվի, ապա նրանց սպառնում է մինչև ութ տարի ազատազրկում:

Վերջին երկու տասնամյակի ընթացքում մի քանի տասնյակ լրագրողներ,  ընդդիմադիր առաջնորդներ և բլոգերներ են ձերբակալվել Ադրբեջանում, որոնք մեղադրվում են զենք կամ թմրամիջոց պահելու կամ խուլիգանության մեջ:

Սակայն համաձայն մարու իրավունքների պաշտպան կազմակերպությունների այդ մեղադրանքները պայմանավորված են նրանով, որ կառավարությունը փորձում է լռեցնել քննադատության ձայնը: Իսկ այժմ հաշվի առնելով հոկտեմբերին սպասվող նախագահական ընտրությունները, ապա կառավարությունը ավելի դաժան միջոցների դիմում կառավարությանը քննադատողների նկատմամբ:

Նոր կանոնադրության համաձայն հակակառավարական ցույցերի մասնակիցների վրա դրվելու են ծանր տուգանքները, որը հավասար է շատ ադրբեջանցիների տարեկան աշխատավարձին: Անգամ նոր օրենքի համաձայն արգելվում է համացանցով կառավարության քննադատությունը:

Ինչպես նշում է գործակալությունը Իլհամ Ալիևը,որի ընտանիքը արդեն մի քանի տասնամյակ կառավարում է երկիրը, ամենայան հավանականությունները ունի հաղթելու հոկտեմբերին սպասվելիք նախագահական ընտրություններին: Սակայն այժմ կան նշաններ, որ դժգոհությունը դուրս է եկել ավանդաբար փոքր ընդդիմադիր գործիչների շրջանից և տարածվում է նաև երիտասարդ և առաջադեմ ակտիվիստների մոտ ևս:

Վերջին ցույցերին մասնակցում էին անգամ միջին տարիքի կանայք,որոնց երեխաները սպանվել են ադրբեջանական բանակում:

Ենթադրություններ կան, որ կառավարությունը ջանում է լռեցնել աճող դժգոհությունները և ավելացնել իր նկատմամբ աջակցությունը` օգտագործելով ազգայնական զգացումները:

«Ես մտածում եմ նախագահի ընտանիքը օգտագործում է ազգայնական խաղաքարտը մարդկանց ուշադրությունը իրական խնդիրներից շեղելու համար»,- նշել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմաիլովան և ավելացրել, որ նրանք կարիք ունեն արտաքին թշնամու մարդկանց հսկողության տակ պահելու համար:  

Այս տարի ավելի վաղ,երբ երկրում տեղի էին ունենում աննախադեպ մեծ թվով հակակառավարական ցույցեր, սկանդալ առաջացավ ադրբեջանական գրքի շուրջ,որը հայերին ներկայացնում է համակրանքով: Վերջինիս հեղինակ հայտնի ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսիլին ստիպված եղավ վերադրաձնել բոլոր պարգևները և գրական մրցանակները Իլհամ Ալիևին: Հեղինակի տան շուրջը հավաքված ցուցարարները հրապարակայնորեն վառեցին «Քարե երազներ» գիրքը:

BBC գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Այլիսլին նշել է .«Ես այժմ դարձել եմ ազգային սրիկա ու դավաճան, իսկ Ռամիլ Սաֆարովը ազգային հերոս: Նա կտրեց քնած հայ զինվորի գլուխը կացինով 2004 թվականին Հունգարիայում: Անցյալ տարի նա վերադարձավ Ադրբեջան, որտեղ  ըստ ենթադրության պետք է ցմահ դատապարտվեր, սակայն ինչ տեղի ունեցավ: Ոչ միայն նրան չազատազրկեցին, այլև ընդունեցին հերոսի նման, ներում շնորհվեց նախագահի կողմից, և մայորի կոչում տվեցին»:

«Իհարկե նա հերոս է»,- նշել է Ռամիլ Սաֆարովի հարևաններից մեկը և ավելացրել «հայերը մարդ չեն և ես նույն կերպ կվարվեի»:

«Ես մտածում եմ կառավարության ղեկավարները սիրում են այս հակամաությունը և չեն ցանկանում լուծել այն»,- նշել է Խադիջա Իսմայիլովան: