«Իրանի նախագահ դառնալու համար մոտ 600 դիմում է ներկայացվել»,-այսօր «Ելակետ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց  իրանահայ լրագրող Ռուբիկ Մինեսյանը:

 Բայց, քանի որ նախագահ դառնալու համար կանոններն այնտեղ տարբերվում են Եվրոպական երկրների կանոններից: 600 հոգուց խորհուրդը հաստատել են 8 հոգու դիմումը, որոնք ներակայացնում են Իրանի հոգևոր առաջնորդի այսօրվա քաղաքական խավը:

 Նախկին նախագահ Ռահին Մաշայի դիմումը, ով ներկայիս նախագահի Ահմանդի Նեջադի ընկերն է, չի  հաստատվել,  որպես թեկնածու:

 «Պայհապանների խորհուրդը նրա տարիքն է պատճառաբանել ասելով, որ նա մոտ 80 տարեկան է, իսկ նախագահ լինելը նրա համար բարդ գործ կլինի»,-ասաց Ռուբիկ Մինասյանը:

Վերջինիս խոսքով, եթե Մաշային լիներ այդ ութ թեկնածուների շարքում, միգուցե և հետաքրքիր  լիներ ընտրությունները :

 Այնուամենայնիվ,  Մինասյանի խոսքով, ով էլ դառնա նախագահ միևնույն է` մեծ փոփոխություններ չեն լինելու:

Իրանում թեկնածուն պետք է լինի «ռաջոլ», այսինքն քաղաքական դեմք, իսկ «ռաջոլ» -ը կին չի կարող լինել, հետևաբար կին թեկնածուներն այդ ութնյակի մեջ չկան:

«Իսլամում երկու կնոջ վկայությունը մեկ տղամարդու վկայությանն  է հավասար»,- սա է  Իրանում հիմնահաստատված դեմոկրատիա ասվածը և այն ինչ-որ աշխարհը համարում է որպես դեմոկրատիա, դա չկա Իրանում:Մինասյանի խոսքով, այս ամենը անխտիր կշարունակվի, ով էլ լինի նախագահ: