Ասում են՝ հանճարեղությունը և խենթությունը գրեթե նույնն են: Եթե նայենք ամենահայտնի գաղափարների և գյուտերի պատմությանը, ապա պարզ է դառնում, որ հաջողության հասնում են դրանցից ամենատարօրինակները:

AdMe.ru-ն հավաքել է օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարող է գաղափարը լինել անհավատալիորեն հաջողված՝ չնայած շրջապատի կասկածներին և թերահավատությանը:


1. Հեռուստատեսություն

Շարժվող պատկերը տարածության մեջ փոխանցելու միջոցը ստեղծվել է XX դարի սկզբին, բայց հեռուստատեսությունը հայտնվել է միայն մի քանի տասնամյակ անց: Ինչո՞ւ, որովհետև ոչ ոք չէր հավատում «կենդանի պատկերներով արկղերի» կոմերցիոն հաջողությանը և չէր ցանկանում միջոցներ ներդնել այդ նախագծի մեջ: 1926 թվականին գյուտարար Լի Դեֆորեն գրել է. «Չնայած տեխնիկապես հեռուստատեսությունը հնարավոր է, այն բոլորովին անիմաստ է կոմերցիոն տեսանկյունից»:

2. Բջջային հեռախոս

1947 թվականին Bell Laboratories գիտական լաբորատորիայի աշխատակիցներն առաջարկել են օգտագործել բջիջների սկզբունքը (կամ վեցանկյունների)՝ բջջային կապի ստեղծման համար: Դրանից անցել է մոտ 40 տարի՝ մինչ բջջային հեռախոսները հայտնվել են վաճառքում: Առաջին բջջային հեռախոսի ստեղծողը Մարտին Կուպերն էր: Շատերը Մարտինին ասում էին, որ իր աշխատանքն անիմաստ է, սակայն վաճառքի առաջին իսկ օրը խանութներում հսկայական հերթեր գոյացան: Այդ սարքն ուներ 30 համար հիշելու կարողություն, կարող էր աշխատել մեկ ժամ և պահանջում էր 10 ժամ լիցքավորում:

3. «Սմայլերի» ստեղծումը

Բոլորին հայտնի «սմայլիկը» 1963 թվականին ստեղծել է ամերիկացի նկարիչ Հարվի Բոլը: Դրա համար նա ստացել է ընդամենը 45 դոլար: Մի քանի տարի անց գործարարներ Բեռնար և Մյուրեյ Սփեյնը «սմայլիկում» մեծ պոտենցիալ են տեսել, զբաղվել են վաճառքով և դեղին «ժպիտների» լիցենզավորմամբ, ինչի շնորհիվ էլ ավելի քան 50 միլիոն դոլար են աշխատել:

4. 1 միլիոն դոլարանոց կայքէջ

2005 թվականին անգլիացի ուսանող Ալեքս Թյուն որոշել է գումար վաստակել իր ուսման վարձը վճարելու համար: Նա կայք է գործարկել` milliondollarhomepage.com, որի յուրաքանչյուր պիքսել վաճառվել է 1 դոլարով: Գնորդը կարող էր գնել կայքի փոքր հատվածը և այնտեղ իր վեբկայքի հղումը դնել: Մոտ կես տարի անց Ալեքսն ավելի քան 1 միլիոն դոլար է վաստակել: