Ո՞ր աշխատանքն ամենաեկամտաբերը կլինի Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար՝ կներկայացնենք ստորև․
Խոյ
Խոյերին հաջողություն կբերի ղեկավար պաշտոնը: Եկամտաբեր ոլորտներ են՝ քաղաքականությունը, մանկավարժությունը, իրավագիտությունը և սպորտը: Փողը Խոյի ձեռքն է գալիս հանրայնության, մարդկանց ղեկավարելու և ֆիզիկական աշխատանքի միջոցով:
Ցուլ
Հաջողություն կբերի ֆինանսների հետ կապված գործունեությունը: Նրանք լավ բանկիր, հաշվապահ, տնտեսագետ կլինեն: Ցուլերին դրամական հաջողություն կբերի նաև շքեղության հետ կապված գործունեությունը: Այս նշանի ներկայացուցիչները կարող են հարստանալ ոսկերչական գործում, անշարժ գույքի ոլորտում, էլիտար ապրանքների վաճառքով զբաղվելու դեպքում:
Երկվորյակ
Փող կվաստակեն ոլորտներում, որտեղ պետք է ելույթ ունենալ հանրության առաջ և խոսել: Հարմար մասնագիտություններ են՝ դերասան, մանկավարժ, հոգեբան, հոգևորական, լրագրող, քաղաքական գործիչ, գրող, խորհրդատու:
Խեցգետին
Խորհուրդ է տրվում աշխատել սոցիալական և սպասարկման ոլորտներում: Հարմար մասնագիտություններն են՝ բժիշկ, գիտնական, ուսուցիչ, դիզայներ, վարսահարդար:
Առյուծ
Առյուծներին ֆինանսական բարեկեցության հասնելու համար պետք է հանրային գործունեությամբ զբաղվել: Որպես կանոն, փողը նրանք ստանում են փառքի և ճանաչման միջոցով: Խորհուրդ է տրվում աշխատել շոու-բիզնեսում, քաղաքականության մեջ, արվեստում: Կարող են նաև ինքնադրսևորվել անձնակազմի ղեկավարման գործում:
Կույս
Կույսերին աշխատանքում պետք է հետևել հստակ կարգուկանոնի: Նրանց հարմար է աշխատանք, որը պահանջում է համակարգում և կազմակերպում: Փող կբերի աշխատանքը հետաքննչական մարմիններում, ֆինանսների, գիտության, վերլուծության ոլորտներում:
Կշեռք
Կշեռքները պետք է մարդկանց հետ աշխատեն: Կկարողանան հարստանալ՝ աշխատելով որպես հաղորդավար, դերասան, փաստաբան, դիվանագետ, վաճառող, գրող, լրագրող:
Կարիճ
Հաջողություն կբերի գործունեությունը, որում կկարողնան վերլուծել և փնտրել խնդրի էությունը: Նրանք կդառնան շատ լավ հոգեբան, հետաքննիչ, լրագրող, գիտաշխատող, վիրաբույժ:
Աղեղնավոր
Կարող են ամեն տեղ աշխատել: Նրանց համար կարևոր է մշտական զարգացումը և շարժը: Նրանց հարմար են հետևյալ մասնագիտությունները՝ սպորտսմեն, թարգմանիչ, անասնաբույժ, լրագրող, զբոսաշրջության ոլորտի աշխատող, գրադարանավար:
Այծեղջյուր
Կարևոր է կարգավիճակը և աշխատանքի հեղինակավոր լինելը: Ուստի նրանք ձգտում են աշխատել ոլորտներում, որեղ տարիների ընթացքում կզարգանան և կաճեն: Եկամտաբեր ոլորտներն են՝ քաղաքականություն, գիտություն, բանկային գործ, բժշկություն, ոսկերչական գործ, ձեռնարկատիրություն:
Ջրհոս
Ֆինանսական հաջողություն կունեան գործունեության դեպքում, որում կկարողանան մշտապես զարգանալ: Ամենահարմար մասնագիտություններն են՝ գյուտարար, գիտաշխատող, հոգեբան, դիզայներ:
Ձուկ
Ձկներին հաջողություն կբերի ստեղծագործական ոլորտը: Փող կգա ինքնարտահայտման և արվեստի միջոցով: Շատ Ձկներ իրեն կգտնեն բանկային և հաշվապահական ոլորտներում: