Գերմաներենում ամենաերկար բառը, որը բաղկացած է 63 տառից, ընդմիշտ հանվել է օգտագործումից օրենքի վերացումից հետո, որն էլ հենց բնութագրվում էր այդ բառով: Այս մասին հաղորդում է Итар Тасс գործակալությունը:

Rindfleischetikettierungsberwachungsaufgabenbertragungsgesetz բառը թարգմանվում է որպես «Օրենք կովերի նույնականացման և տավարի մսի պիտակավորման պարտականությունների հանձման մասին»: Այն դեռևս 1999 թվականին ընդունել էր Մեկլենբուրգի նահանգային խորհրդարանի կողմից:

Սակայն 2013 թվականի սկզբին Եվրամիությունը թույլ տվեց 25 անդամ պետությունների հրաժարվել խոշոր եղջերավոր կենդանիների պարբերական ստուգումներից հիվանդության նախանշաններ բացահայտելու համար և փորձարկումներ անցկացնել կամընտրական սկզբունքով: Այսպիսով հատուկ օրենքի անհրաժեշտությունն էլ բնականաբար վերացավ: