Ապրիլյան պատերազմից հետո, մի որոշակի ժամանակ, մեզ մոտ բարձր էր ռազմահայրենասիրական ոգին: Անկախ քաղաքական ուղղվածությունից, անկախ սոցիալական վիճակից, հասարակության գերակշռող մասը, եթե չասեմ բոլորը, մի մարդու պես կանգնեցին զինվորի կողքին: Պարտադիր չէր, որ սահման հասնեին, ով ինչպես կարողանում էր զինվորին աջակցում էր, էլ ֆինանսապես, էլ նյութապես, էլ հոգեպես:
Բայց սա եղավ այն ժամանակ, երբ դանակը հասավ ոսկորին, երբ թշնամու հոխորտանքը դարձավ իրականություն: Ցավոք հիմա նորից մենք անցել ենք մի տեսակ նիրհելու փուլը, մենք հետաքրքված ենք բանակով այնքանով, որքանով որ սահմանից լուր են տալիս: Իհարկե սա չի վերաբերվում բոլորին, բայց վերաբերվում է հասարակության մեծ մասին: Ճիշտ է, իմ նախաձեռնած ծրագրի միջոցները ավելացել են, համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, բայց միևնույն ժամանակ հասարակությունը ակտուալ չի համարում բանակի, զինվորի թեման: Աստված մի արասծե, եթե նորից թշնամին փորձի հարձակվել, այս անգամ մեզ համար կարող է նորից ցավոտ լինել...
Իսկ, որպեսզի այն ցավոտ չլինի, որպեսզի կարողանանք իրավիճակից դուրս գանք մինիմալ կորուստներով, պետությանն ու բանակին չպետք է մենակ թողնենք, մենք՝ հասարակությունս, անկախ մեր քաղաքական ու սոցիալական վիճակից, բանակի հարցում լինենք միասնական: Մեզ բաժին հասած թշնամին երբեք չի խաղաղվի, մինչև մեզ մեռած կամ մեր պետականությունը մասնատված չտեսնի...
Կարեն Հովհաննիսյան
Մեզ բաժին հասած թշնամին երբեք չի խաղաղվի


