Life.panorama.am-ի զրուցակիցն է երգչուհի Սոֆի Մխեյանը: Նրա հետ խոսել ենք ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Բրազիլիա եւ Արգենտինա այցի, Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման, ինչպես նաեւ «Հայաստանի ձայնի» չորրորդ եթերաշրջանի մասին:

- Սոֆի, ինչպես կայացավ Սփյուռքի նախարարության հետ համագործակցությունը և Ձեր այցը Բրազիլիա ու Արգենտինա:

- Իրականում այս առաջարկը ստացել էի դեռեւս 5-6 ամիս առաջ: Ըստ նախնական տվյալների՝ պետք է Արգենտինա եւ Բրազիլիա մեկնեի դեռ այն ժամանակ՝ տիկին Հրանուշի հետ միասին, սակայն, տեխնիկական պատճառներով մեկնելը չստացվեց, բայց Հրանուշ Հակոբյանը ավելի ուշ ասաց, որ համերգները ուժի մեջ են: Ի դեպ, ես շատ շնորհակալ եմ նրան, որ հենց մեզ էր վստահել հանդես գալ Բրազիլիայի եւ Արգենտինայի հայ համայնքի համար:

 - Ինչպիսի՞ տպավորություններով եք վերադարձել հայրենիք:

- Նախ ասեմ, որ մենք հանդես էինք գալիս ՀՀ սփյուռքի նախարարության «Կրթամշակութային աջակցություն հայ համայնքներին» 2017թ. ծրագրի շրջանակներում: Բրազիլիայի Օզասկո քաղաքում ելույթ ունեցանք «Հայկական մշակութային 5-րդ փառատոնի» համերգի ընթացքում, ի դեպ՝ փառատոնը այնտեղի հայ բնակիչների համար իսկական տոն էր: Հոկտեմբերի 25-30-ը Օզասկոյից մեկնել ենք Բուենոս-Այրես, որտեղ հոկտեմբերի 28-ին տեղի հայ համայնքի ներկայացուցիչների աջակցությամբ կազմակերպվեց համերգ «Վիսենտե Լոպեսի Դերձակյան» վարժարանում, որին մասնակցում էին աշակերտները, ուսուցիչները եւ համայնքի ներկայացուցիչները: Վերջիններս Արգենտինայի սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա վրդ. Ամիրյանի գլխավորությամբ կազմակերպեցին եւս մի քանի համերգներ ծերանոցում եւ եկեղեցուն կից Սալա-Սիրնույշ դահլիճում: Տպավորություններս ավելի քան բուռն են: Շատ հուզիչ ու կարեւոր փաստ է, որ այնտեղի հայ համայնքը համարվում են այսպես կոչված «ամենապասիվը»՝ իրենց տեղանքից ելնելով, բայց նրանք շարունակում են պահպանել իրենց հայկական տեսակը, նրանք մեզ հետ հավասար երգում ու պարում էին, ինչը նշանակում էր, որ հետաքրքրված են, լսում ու ճանաչում են մեզ: Միաժամանակ, տիկին Հրանուշի հետ հանդիպման ժամանակ հայտնեցի, որ մենք ունենք մեծ բացթողում նրանց նկատմամբ, որ ավելի քիչ ուշադրություն ենք դարձնում եւ ավելի պակաս ենք թե մենք, թե նրանք հանդիպում: Միաժամանակ, գիտակցում եմ, որ դա շատ մեծ ֆինանսներ է պահանջում, ի վերջո աշխարհագրական դիրքից ելնելով՝ մենք բավականին հեռու ենք միմյանցից: Ցավոք, այնտեղ ավելի քիչ են համերգներ կազմակերպվում, բայց դա եւս անհատ երգիչը կազմակերպել չի կարող մեծ ֆինանսական ներդրումների պատճառով: Ի դեպ՝ հավելեմ, որ սա իմ եւ ՀՀ Սփյուռքի նախարարության հետ առաջին, բայց ոչ վերջին համագործակցությունն է, մենք առջեւում միասին դեռ շատ ծրագրեր կիրագործենք:

 - Սոֆի, խոսենք նաեւ «Հայաստանի ձայնի» 4-րդ եթերաշրջանի մասին: Հասցնո՞ւմ եք այդքան շատ շրջագայություններին զուգահեռ նրանց պատրաստել համերգներին:

- Այդ հարցում ես ջանք ու եռանդ չեմ խնայում: Եթե անգամ Հայաստանում չեմ լինում, ապա օնլայն միշտ կապի մեջ ենք լինում, նրանց հետեւում են համապատասխան մասնագետները, իսկ արդեն վերադառնալուցս հետո հասցնում ենք ըստ արժանվույն պատրաստվել համերգներին:

- Հոգեբանորեն դժվար չէ՞ր որոշում կայացնել, ընդունել առաջարկն ու մրցույթին բնորոշ դժվարությունների միջով արդեն երկրորդ անգամ անցնել:

- Այո, արդեն երկրորդ անգամ եմ այս նախագծում աշխատում: Գիտեք, ես գիտեի, թե ուր եմ գալիս եւ ինչ է ինձ սպասվում: Նախկինում ունեցածս փորձից ելնելով՝ փորձում եմ ավելի ռեալ դատել իրավիճակն ու ընտրել լավագույնին: Այո, իմ հուզմունքը եւս մեծ է, որքան էլ ցավալի է, բայց ըստ մրցույթի կանոնների, պետք է ամեն անգամ մեկին ընտրենք: Մարզչի պարտավորությունների մեջ է մտնում, ոչ միայն մասնագիտական ճիշտ խորհուրդներ տալ մասնակիցներին, այլեւ՝ շատ արագ հասկանալ նրանց տեսակը եւ նախեւառաջ նրանց հետ մարդկային ճիշտ ու օրինակելի շփում հաստատել:

 - Ընտրությունը կարող է բերել նաեւ մարզչի եւ մասնակցի միջեւ լարվածության: Նման իրավիճակներից խուսափելու համար ինչպե՞ս եք փորձում վարվել:

- Հեռուստաէկրաններից շատերը չեն պատկերացնում, թե ինչ իրավիճակ է տիրում կադրից դուրս: Մասնակիցներիս առաջին իսկ հանդիումից սկսած փորձել եմ ճանաչել եւ լավ հարաբերություններ ստեղծել նրանց հետ: Եթե ես չկարողանամ նրանց ճանաչել, ուրեմն այստեղ անելիքներ չունեմ: Մենք կարճ ժամանակ ունենք, որպեսզի հասկանանք, թե ինչպես պետք է կառուցել մեր ճանապարհները: Իսկզբանե մասնակիցները շատ կարեւոր ընտրության առաջ էին կանգանծ՝ նրանք անձամբ պետք է ընտրեին, թե ում հետ շարունակեն մրցույթը: Իհարկե, «Կույր լսումների» ժամանակ ստացվում էր նաեւ այնպես, որ մեկ մարզիչ էր պտտվում եւ ընտրության հնարավորթյուն չէր տրվում: Ամեն դեպքում, շատ ուրախ եմ, որ իմ խմբում հավաքված են բակականին ուժեղ մասնակիցներ:

- Իհարկե, ամեն մի մարզիչ իր խմբում է հաղթողին տեսնում. ընդհանուր առմամբ արդեն իսկ հաղթողին Ձեր մտքերում տեսնո՞ւմ եք:

- Այո, ամեն մի մարզիչ ուզում է, որ իր մասնակիցը հաղթի, անգամ, եթե իր մասնակիցը դրա հնարավորությունը չունի: Մենք ունենք շատ տաղանդավոր ու լավ մասնակիցներ այս եթրաշրջանում, բայց, ըստ իս, դեռեւս չունենք «ամենաֆավորիտ» մասնակից, ինչպես եղավ տարիներ առաջ Մաշա Մնջոյանի դեպքում, երբ մրցույթի ընթացքում արդեն նրան շատերը տեսնում էին՝ որպես հաղթող: Այս եթերաշրջանում մասնակիցները ամեն անգամ նորովի են ներկայանում. Պատահում է, որ «Կույր լսումներին» աչքի ընկած մասնակիցը արդեն համերգներին ավելի թույլ է եղել, եւ նույն կերպ՝ հակառակը:

 - Կարծիքներ կան, թե «Հայաստանի ձայնը» 4-րդ եթերաշրջանում մասնակիցներն ավելի թույլ են՝ ի տարբերություն նախորդ եթերաշրջանների, համաձա՞յն եք:

- Ցավոք, ինքս էլ մասամբ համաձայն եմ այդ տեսակետին: Միաժամանակ, իր վարկանիշով այս եթերաշրջանը գերազանցել է մնացած եթերաշրջաններին: Ինչեւէ, որպես մասնակից, դեռեւս բացարձակ ֆավորիտ չունենք: Ամեն դեպքում, առանց անուններ տալու կասեմ, որ իմ խմբում ունեմ «Հայաստանի ձայնին»: