Աջակողմյան ղեկով մեքենաների խնդիրը Հայաստանում, որը արհեստականորեն ստեղծվել է ի օգուտ որոշակի շահերի, ավելի ու ավելի հետաքրքիր հատկություններ է ձեռք բերում:
Պարզ է դառնում, որ ՀՀ իրավասու մարմինները խորամանկում են՝ խոսելով այն «վտանգի» մասին, որ իրենցից ներկայացնում են աջակողմյան ղեկով մեքենաները:
Այդպես, «Սպուտնիկ»-ին տված հարցազրույցում ՀՀ ոստիկանության մամուլի քարտուղար Էդգար Ջանոյանը տեղեկացրել է, որ Հայաստանի ճանապարհներին 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ նոյեմբեր ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 3,241 ավտովթար, որից 309-ը՝ աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների մասնակցությամբ: Նշված ավտովթարների հետեւանքով մահացել է 16 մարդ, տուժել՝ 490 մարդ:
Սակայն հետո «հետաքրքիր» թվաբանություն է սկսվում: Չնայած նրան, որ դժբախտ պատահարների ակնհայտ մեծամասնությունը ձախակողմյան ղեկով մեքենաների մասնկացությամբ է, իրավասու մարմինները նշում են, որ «աջակողմյան ղեկով մեքենաների բաժինը ավելի մեծ է»:
Հավանաբար հաշվարկը իրականացվում է ոչ թե ըստ մեքենաների ընդհանուր քանակի, այլ ըստ կատեգորիայի: Դա տրամաբանական կլիներ, եթե գոյություն ունենար ճանապարհների երկու տեսակ՝ ձախակողմյան եւ աջակողմյան ղեկով մեքենաների համար: Հակառակ դեպքում հաշվարկի այս մեթոդը արժանի է քննադատության, ինչպես նաեւ՝ այն հանգամանքը, որ վթարի մասնակցելու փաստը ավտոմատ կերպով չի ենթադրում վարորդի մեղքը:
Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, փորձելով «հիմնավորել» աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծման արգելման մասին որոշման նախագիծը, հղում է կատարում 2014 թվականի մայիսի 29-ին ստորագրված Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագրի 7-րդ հավելվածին:
Նշված հավելվածի մանրակրկիտ ուսումնասիրումը, որը վերաբերում է երրորդ երկրների նկատմամբ ոչ-սակագնային կարգավորման միջոցներին, թույլ չի տալիս գտնել դրա մեջ անմիջական հղումներ նման արգելքին:
Սակայն, ի թիվս այլ կետերի, փաստաթուղթում նշված է արտադրանքի արգելքի մասին, եթե դա անհրաժեշտ է մարդու կյանքի ու առողջության պահպանման համար: Գերատեսչությունը հավանաբար հենց դա ի նկատի ունի, քանի որ որոշման նախագծում մեքենայի աջ ղեկը ներկայացվում է որպես «անսարքություն»:
Հատկանշական է, որ մինչ օրս աջակողմյան ղեկից հրաժարվել են միայն Բելառուսը եւ Ղազախստանը: Մինսկի եւ Աստանայի օրինակին նման եռանդուն կերպով հետեւելը տարօրինակ է թվում այդ երկրների՝ Հայաստանի անվտանգության կարեւորագույն հարցերի վերաբերյալ դրսեւորած վարքագծի համատեքստում:
Ադրբեջանական ապրիլյան ագրեսիայի օրերին Բելառուսի իշխանությունները հրատապ կերպով մի դոկտրինա ընդունեցին արտերկրում ռազմական գործողություններին մասնակցել արգելման մասին: Իսկ Աստանայի պահանջով հետաձգվեց նույն ամսվա ընթացքում Երեւանում նախատեսված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որպեսզի միջոցառումը Ադրբեջանի կողմից չդիտարկվի որպես աջակցություն Հայաստանին:
Գթասրտորեն թույլ տալով աջակողմյան ղեկով ավտոմքենաների տերերին շահագործել իրենց գույքը՝ ՀՀ տրանսպորտի նախարարությունը շրջանցում է եւս մեկ կարեւոր հարց. վերոնշյալ նախագծի համաձայն՝ ապրիլի 1-ից նախատեսված են վերագրանցման սահմանափակումներ:
Սա նշանակում է, որ նման մեքենաների սեփականատերերը ոչ միայն զրկվում են իրենց մեքենան վաճառելու հնարավորությունից, այլ նաեւ ավտոմեքենաները ձախակողմյան ղեկով դարձնելու հնարավորությունից: Ինչպես նշել են Ճանապարհային ոստիկանությունում, փոփոխության համար նախ պետք է թույլտվություն ստանալ, ապա՝ վերագրանցել ավտոմեքենան:
Հաշվի առնելով, որ երկրում կա աջակողմյան ղեկով ավելի քան 30 հազար մեքենա, կարելի է սպասել հանրային վրդովմունքի` մեքենաների սեփականատերերի իրավունքների այսպիսի կոպիտ խախտման փորձի կապակցությամբ: