Զարկերակային գերճնշումը բարդ ախտաբանական, երևույթ է, որի ժամանակ ընդհանուր արյան ճնշումը բարձրանում է 140/90 մմ. սս. (միլիմետր սնդիկի սյուն)-ից բարձր:
Ճնշաչափումը իրականացվում է երկու առանցքային հարցերի շուրջ՝
- Սիստոլա (սրտի կծկված կամ աշխատանքային վիճակ),
- Դիաստոլա (սրտադադար կամ սրտի հանգստի վիճակ):
Հաճախ առօրյա խոսակցականում նաև անվանում ենք վերին և ստորին ցուցանիշներ: Վերին ցուցանիշը դա հենց սիստոլիկ վիճակն է, իսկ ստորինը դիաստոլիկը:
Ամբողջ աշխարհում այդ թվում նաև Հայաստանում զարկերակային գերճնշման սքրինինգ հետազոտությունները հիմնականում իրականացվում են տոնոմետրերի (ճնշաչափերի օգնությամբ): Կան նաև բացառություններ, երբ բժշկի ցուցումով, անհրաժեշտությունից ելնելով իրականացվում է՝
- ԷԿԳ, (էլեկտրասրտագրություն)
- Սրտի սոնոգրաֆիկ հետազոտություններ,
- Գերձայնային հետազոտություններ,
- Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա,
- Համակարգչային տոմոգրաֆիա և այլն:
Զարկերակային գերճնշման սքրինինգ հետազոտությունների իրականացումը շատ կարևոր է, քանի որ հենց սքրինինգ հետազոտության շնորհիվ հնարավոր է բացահայտել զարկերակային գերճնշման ընդացքային տիպերը և արագ ու արդյունավետ կանխել հետագա բարդությունների առաջացումը:
Զարկերակային գերճնշման սքրինինգ հետազոտությունները արդյունավետ իրականացվում են զարգացած երկրներում: Զարգացող երկրներում, այդ թվում նաև Հայաստանում՝ հասարակության կարծրատիպերից և մենտալիտետային բարքերից զերծ մնալու համար մարդիկ նախընտրում են զբաղվել ինքնաբուժությամբ, կամ, ինչ-ինչ անձանց խորհուրդներին հետևելով կատարեն որոշ միջոցառումներ, որոնք հետագայում հանգեցնում են լուրջ բարդությունների և նույնիսկ մահվան:
Ին՞չ է իրենից ներկայացնում՝ տոնոմետրիան.
Տոնոմետրիան դա ճնշաչափ սարքերի (տոնոմետրերի) օգնությամբ կատարված ճնշման չափումներն են, որոնք իրականացվում են և տնային պայմաններում և բուժհիմնարկներում: Տնային պայմաններում կատարված ճնշաչափումները բնավ սքրինինգ միջոցառումներ չեն, այլ ուղղակի տվյալ պահին վիճակի գնահատում և կախված ճնշման ցուցանիշներից, ինչ որ միջոցառումների ձեռնարկում: Բուժհիմնարկներում կատարված ճնշաչափման արդյունքում՝ բժիշկը հստակ կարող է ախտորոշել նույնիսկ այնպիսի հիվանդություններ, որոնցից է օրինակ՝ շողացող առիթմիան, տախիկարդիան, բրադիկարդիան, կամ հենց զարկերակային գերճնշումը և այլն:
Արդյո՞ք հնարավոր է մեկ ճնշաչափման արդյունքում ախտորոշել զարկերակային գերճնշում.
Ցանկացած զարկերակային գերճնշման սքրինինգ հետազոտություն, որն իրականացվում է բուժ հիմնարկներում նպատակ է հետապնդում վաղ ախտորոշել և հետագայում կանխել սպառնացող բարդությունների և ռիսկային իրավիճակների առաջացումը: Հիմնականում բուժ հիմնարկներում կատարված մեկանգամյա զարկերակային գերճնշման սքրինինգ հետազոտությունը բավական է ախտորոշելու, կամ հերքելու համար զարկերակային գերճնշումն ու սիրտ-անոթային այլ խնդիրներ, սակայն լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ է լինում հետազոտվել օրվա ընթացքում մի քանի անգամ կամ նույնիսկ օրեր շարունակ: Վերջինս կախված է հիվանդության ընթացքից և սիրտ-անոթային այլ կողմնակի խնդիրներից: ՀՀ առողջապահական օղակի բոլոր բուժ հիմնարկներում աշխատում են վերապատրաստման կուրսեր անցած և լիցենզավորված բուժ աշխատողներ, որոնք կարող են ապահովել քաղաքացիների պատշաճ և արագ սքրինինգյան հետազոտումը:
Զարկերակային գերճնշման սքրինինգ հետազոտությունը բնավ ժամանակատար չէ, այն ընդամենը կխլի 5-10 րոպե:
Զարկերակային գերճնշման սքրինինգ հետազոտություններն անցկացվում են ՀՀ ԱՆ օղակի բոլոր բուժ հիմնարկներում, բացարձակապես ԱՆՎՃԱՐ:
35-68 տարեկան ցանկացած անձ կարող է դիմել իր տարածքային բուժ հիմնարկ, քաղաքային՝ պոլիկլինիկա կամ գյուղական՝ ամբուլատորիա և ստանալ պատշաճ տեղեկատվություն սքրինինգյան լայնածավալ ծրագրերի և հետազոտության ընթացակարգերի վերաբերյալ:
Զարկերակային գերճնշման սքրինինգյան հետազոտությունը կարևոր նախապայման են այդ հիվանդությունը կանխելու և դրա բացասական հետևանքներից խուսափելու համար։ Առողջապահության ոլորտի մասնագետները Հայաստանի 35-68 տարեկան բոլոր քաղաքացիներին խորհուրդ են տալիս անցնել անվճար սքրինինգային հետազոտություն և խուսափել զարկերակային գերճնշումից։


