Հայաստանի Պաշտպանության նախարարությունը քննարկում է երկու խաղաղապահ ջոկատների` Լիբանանի հարավ ուղարկման հարցը: Նախարարության պաշտոնյաները այս շաբաթ այցելելու են Հռոմ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության պատասխանատու իտալացի գործընկերների հետ քննարկելու հայկական զորախմբի կառուցվածքի, տեղակայման վայրի, զորքերի թվի և տեխնիկական ապահովման հարցեր:Այս մասին հաղորդում է Asbarez.com-ը:
Սա դրական առաջընթաց է սկսած 2006 թվականից, երբ Քոչարյանի կառավարությունը հրաժարվեց միանալ մի շարք պետությունների, որոնք համաձայնվեցին մասնակցել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը Իսրայելա-լիբանանյան պատերազմից հետո: Այդ ժամանակ Քոչարյանի խոսնակը նշեց, որ խաղաղապահ գործողություններին չմասնակցելու հիմնական պատճառը Լիբանանում Միավորված ազգերի միջանկյալ ուժերի ոչ հստակ մանդատն է և որ յուրաքանչյուր բախում հայկական զինվորների հետ կարող են վտանգի ենթարկել Լիբանանի հայկական համայնքին:
Սակայն դրան հակառակ Թուրքիայի կառավարությունը արագորեն հասկացավ Լիբանան խաղաղապահներ ուղարկելու օգուտները որպես ռազմական կայան կառուցելու, Արաբական աշխարհում քաղաքական և տնտեսական ազդեցությունը մեծացնելու, արժեքավոր տեղեկություններ հավաքելու և Լիբանանի գործերում հայկական ազդեցությանը հակազդելու ծարգիր: Թուրքիայի զորքերը մտան Լիբանան առաջին անգամ Օսմանյան կայսրության անկումից հետո: Ներկայումս Լիբանանում Միավորված ազգերի միջանկյալ ուժերը ներառում են 11,000 զինվոր 37 պետությունից, այդ թվում 495-ը Թուրքիայից: Հայաստանը անցյալ տարի ուղարկեց միայն մեկ սպա դիտորդական առաքելության համար: Միևնույն ժամանակ շուրջ 130 հայ խաղաղապահ տեղակայված է Աֆղանստանում և 35-ը Կոսովոյում արդեն մի քանի տարի է, մինչև վերջերս հայ խաղաղապահներ կային նաև Իրաքում:
Հայաստանի կառավարությունը չի մեկնաբանել, թե ինչու է այժմ հետաքրքրվել Լիբանան խաղաղապահներ ուղարկելու համար, սակայն ըստ հոդվածի հեղինակ Հարութ Սասունյանի հինգ կարևոր օգուտ կարող է ստանալ Հայաստանը` Լիբանան խաղաղապահներ ուղարկելով:
1. Հայ զինվորների ներկայությունը Լիբանանում հպարտության զգացմունք կառաջացնի հայկական համայնքի մոտ:
2. Հայկական կոնտինգենտը կփորձի հակազդել թուրքական ազդեցությանը, որը արդյունք է 2006 թվականին թուրքական ավելի մեծ թվով խաղաղապահներ ուղարկելուն:
3. Հայկական զորքերը միակը կլինեն Հարավային Կովկասից:
4. Չնայած որ վտանգավոր է հայկական խաղաղապահներին ուղարկել Լիբանանի հարվային սահման, որը սահմանակցում է Իսրայելը և Լիբանանը, սակայն ավելի քիչ վտանգավոր կլինի քան այն, որ Աֆղանստանում 130 հայ զինվորներ ծառայում են արդեն մի քանի տարի է:
5. Ինչպես Աֆղանստանում, Իրաքում և Կոսովոյում հայկական զորքերը կստանան արժեքավոր ռազմական փորձ, քանի որ ծառայելու են տարբեր պետությունների կոնտինգենտների հետ:
Հայաստանի Պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ ցանկանում է խաղաղապահների առաքելություն ուղարկել նաև Մալի, սակայն հաշվի առնելով այնտեղ ստեղծված իրավիճակը և այն որ այնտեղ գտնվել է ավելի վտանգավոր կլինի, ավելի լավ կլինի խաղաղապահներ ուղարկել Լիբանան, այլ ոչ Աֆրիկյան հանրապետություն: