Լյարդը մարսողական համակարգի օրգան է, որը գտնվում է որովայնի վերին աջ անկյունում: Լյարդի նշանակությունը օրգանիզմի համար շատ մեծ է: Այն չեզոքացնում է արտաքին միջավայրից թափանցող և օրգանիզմում առաջացող նյութերը (այդ թվում՝ ալկոհոլը և դեղամիջոցները), սինթեզում է արյան սպիտակուցները, արտադրում լեղի և այլն: Ամբոջությամբ վերցրած՝ լյարդը օրգանիզմում կատարում է 500 ֆունկցիա:
Լյարդի առավել տարածված հիվանդություններից են հեպատիտի և ցիռոզի տարբեր տեսակները:
Հեպատիտը լյարդի բորբոքումն է, որը կարող է լինել սուր և խրոնիկական: Խրոնիկական հեպատիտի ախտորոշում լինում է այն դեպքում, երբ լյարդում բորբոքային պրոցեսը շարունակվում է 6 ամսից ավել: Առավել հաճախ հանդիպում են հեպատիտի վիրուսային տեսակները՝ հեպատիտ A, B,C,D,E և G:
Ըստ վարակման մեխանիզմի՝ վիրուսային հեպատիտի բոլոր տեսակները ենթաբաժանվում են 2 խմբի՝ էնտերալ (բերանի միջոցով) և պարենտերալ (արյան միջոցով) վարակում: Առաջին խմբին պատկանում են հեպատիտ A-ն և E-ն, որոնցով կարելի վարակվել՝ պարզապես խմելով վարակված ջուր, կամ ձեռք բերելով ինֆեկցիան կեղտոտ ձեռքերի միջոցով (չլվացված բանջարեղեն և այլն):
Երկրորդ խմբին պատկանում են հեպատիտ B-ն, C-ն,D-ն և G-ն, որոնցով կարելի է վարակվել վարակված արյան ներարկման, սեռական հարաբերությունների և չստերիլիզացված ներարկիչների միջոցով: Հեպատիտ A-ն և C-ն համարվում են բարորակ, որովհետև ի տարբերություն մյուսների, չեն ունենում խրոնիկական ընթացք:
Չնայած, որ սուր վիրուսային հեպատիտի տարբեր տեսակները պայմանավորված են տարբեր վիրուսներով, այնուամենայնիվ այս հիվանդությունների արտաքին ախտանիշները շատ նման են՝ ցավ աջակողմյան հատվածում, մեզի մգացում, ընդհանուր դեղնություն և այլն: Այս ախտանիշների առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի: Սուր հեպատիտի բոլոր տեսակները կարող են ունենալ ծանր հետևանքներ:
Սուր հեպատիտի առավել վատ հետևանքը հիվանդության խրոնիկացումն է: Խրոնիկական վիրուսային հեպատիտը վտանգավոր է նրանով, որ աստիճանաբար կարող են առաջացնել լյարդի ցիռոզ և քաղցկեղ: Նման հետևանքների կարող է հանգեցնել ալկոհոլի օգտագործումը, որոշ ժառանգական հիվանդություններ, լյարդի տոքսիկական թունավորումները և այլն:
Լյարդի խրոնիկական հիվանդությունների բուժմամբ զբաղվում է բժիշկ-գաստրոէնտերոլոգը, կամ ավելի նեղ մասնագետ՝ հեպատոլոգը: Բուժման արդյունավետությունը կախված է հիվանդության ձևից և ընթացքից: Օրինակ՝ խրոնիկական վիրուսային հեպատիտի բուժումը հեշտ չի, բայց հնարավոր է, մինչդեռ ցիռոզով վարակված լյարդը հնարավոր չի բուժել: Թերապիան օգնում է միայն դանդաղեցնել հիվանդության ընթացքը և նվազեցնել ցիռոզի վտանգավոր բարդացման վտանգը: Ցիռոզի արմատական բուժման միակ եղանակը լյարդի փոխպատվաստումն է: Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=32676&l=am