ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ԱԺ-ին ներկայացրեց Վերահսկիչ Պալատի 2012 թվականի հաշվետվությունը, ըոտ որի` խախտումներ են արձանագրվել նաև տնտեսական մրցակցության պետական պաշտպանության ոլորտում:

. Անբարեխիղճ մրցակցության գործողության համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ նախորդ տարվա հասույթի մինչև մեկ տոկոսի չափով տուգանքի նշանակման գործընթացը ռիսկային է, կանոնակարգված չէ, չկա որևէ հաստատված մեթոդաբանություն:

 

. Գերիշխող դիրքի չարաշահման համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ 5 մլն դրամից մինչև 200 մլն դրամի չափով տուգանքի նշանակման գործընթացը ռիսկային է, հարցը կանոնակարգված չէ, չկա որևէ հաստատված մեթոդաբանություն:

 

. Համակենտրոնացումը չհայտարարագրելու համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ համակենտրոնացմանը մասնակցելու նախորդ տարվա հասույթի 4 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 մլն դրամի չափով տուգանքի նշանակման գործընթացը նույպես ռիսկային է, հարցը կանոնակարգված չէ, չկա որևէ հաստատված մեթոդաբանություն:

 

. Արդյունքում, ընկերությունների նկատմամբ միևնույն կամ համանման խախտման տուգանքի չափը որոշվում է տարբեր մոտեցումներով, կամ մի դեպքում ընկերությունը տուգանվում է, իսկ մյուս դեպքերում՚ պարզապես տրվում է նախազգուշացում:

 

. Տուգանված ընկերություններն իրենց կողմից կատարված խախտումների վերացման վերաբերյալ ներկայացրել են փաստաթղթեր, որոնց արժանահավատության ճշտման նպատակով ՀՀ տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովը անհրաժեշտ և բավարար աշխատանքներ չի կատարել:

 

«Ինչպես է ստացվում, որ մի տեղ տուգանում եք 10 մլն դրամ, մի տեղ 5 մլն, մեկ այլ տեղ 30 մլն դրամ: Ինչ խնդիրներ, որ բացահայտել ենք, հանձնաժողովը 100 տոկոսով համաձայնվել է:  Մենք առաջարկել ենք հետևյալը, որ ամբողջ ռիսկային մասերի հետ կապված հստակ մեթոդաբանություն դնենք: Այս պահին իրենց իրավաբանական մասնագետների հետ աշխատում ենք մեթոդաբանության վրա»,-նշեց Իշխան Զաքարյանը: