Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մարտի 6-ին կանցկացվեն 1/8 եզրափակիչի 2 դիմակայություններ:
Մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» պատասխան խաղում կհյուրընկալվի ֆրանսիական ՊՍԺ-ին, իսկ անգլիական «Լիվերպուլը» կընդունի պորտուգալական «Պորտուին»:
Առաջին խաղում «Ռեալը» հաղթել է 3։1 հաշվով, իսկ «Լիվերպուլը» խփել է 5 անպատասխան գոլ։
Օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:45-ին:
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 23:45 (առաջին խաղ՝ 1։3)
«Լիվերպուլ» (Անգլիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 23:45 (առաջին խաղ՝ 5։0)
Նյութի աղբյուրը ՝ News.am