Ո՞ր պահից է առաջացել Սեւանից հավելյալ ջրառի անհրաժեշտությունը: Այս մասին ԱԺ-ում այսօր՝ օգոստոսի 28-ին, Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանին հարց ուղղեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
Նշենք, որ ԱԺ-ում քննարկվող օրինագծով առաջարկվում է այս տարի Սեւանա լճից լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնել: Նախորդ տարի 100 խմ լրացուցիչ ջրառ է իրականացվել:
Արփինե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ջրառի նախագծին Բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն էր տվել՝ պատճառաբանելով, որ հիդոօդերեւութաբանները տարին սակավաջուր չեն հայտարարել։ Գյուղատնեսության նախարարն էլ խոսել էր չհաշվառված հողատարածքների մասին։
Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը հավաստեց, որ Բնապահպանության նախարարը մնացել է իր կարծիքին, սակայն, Բնապահպանության փոխնախարարը ներգրավվել է միջգերատեսչական աշխատանքային խմբում. «25 մլն խմ ջրի բացթողնման մասին համաձայնության են եկել կանսենսուսով»:
Սակավաջրության մասին պաշտոնական որեւէ տեղեկություն Ջրային կոմիտեն չունի։ Գյուղնախարարի բացահայտած չգրանցված այգիների մասին Ինեսա Գաբայանը ասաց. «Կարող եմ ենթադրել, թե որտեղից են առաջացել, բայց Ջրօգտագործող ընկերությունների սպասարկման տակ գտնվող բոլոր հողակտորները հաշվառված են»։
ՋԿ նախագահն ընդգծեց, որ 10 տարուց ավելի գործում է Ջրի կառավարման համակարգչային ծրագիրը. բոլոր ընկերություններում այն տեղադրված է։ Նա չպնդեց, որ ծրագիրն արդյունավետ է աշխատում, բայց նկատեց, որ այդտեղ նշված են բոլոր ջրօգտագործողները՝ իրենց հողակտորներով եւ մշակաբույսերով։