Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը խորհրդային հայտնի քաղաքական ուպետական գործիչ էր, 1964-1982 թթ. ԽՄԿԿ գլխավոր քարտուղարը։ Ուներ Հերոսի 5 ոսկե աստղ, մեկը՝ աշխատանքի համար, մյուսները՝ որպես Խորհրդային Միության հերոս։ Այդ նա էր, ով 20-րդ դարի երկրորդ կեսին քաղաքականություն բերեց «համբույր» երևույթը։ Ահա թե ինչ «քաղաքական հաբույրներ» է ունեցել հանրահայտ գործիչը։
1. Բրեժնևը և Չեխոսլովակիայի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Գուստավ Գուսակը։ Այս համբույրը երկար ժամանակ մնաց չեխ ժողովրդի հիշողության մեջ, քանի որ հանդիպումը, ինքնստինքյան, չափազանց ջերմ մթնոլորտում էր։
2. Գտնվեց մի մարդ, ով հրաժարվեց ողջույնի այս եղանակից։ Դա Նիկոլայ Չաուշեսկին էր՝ ռումինական ժողովրդի առաջնորդը։ Չաուշեսկին առանձնանում էր իր «զզվող» բնավորությամբ, այդ իսկ պատճառով որոշեց խուսափել Բրեժնևի համբույրից։
3. 1971 թ. կայացավ Բրեժնևի և «երկաթե տիկին» Մարգարետ Թետչերի հանդիպումը։ Թետչերի վիկտորիանական դաստիարակությունը տեղի տվեց. նա քաղաքակիրթ եղանակով հրաժարվեց համբույրից։
4. Հուզիչ իրադարձություն տեղի ունեցավ 1973-ին։ Սա այն ժամանակն էր, երբ ԽՍՀՄ այցելեց ԱՄՆ-ի պատվիրակությունը։ Գլխավոր քարտուղարի հզոր ելույթից հետո աշխարհագրության ոգևորված ուսուցչուհին ծաղիկներով մոտեցավ Բրեժնևին և, որպես պարգև, ստացավ ուժգին համբույր։ Դրանից հետո բոլորին հայտնի դարձավ Էնի Հոլմանի անունը։
5. Շարունակոլեվ Ամերիկայի թեման. ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերը նույնպես համբույր է ստացել խորհրդային ղեկավարի կողմից։ Նա միակ ամերիկացի նախագահն էր, ում համբուրել է Բրեժնևը։
6. Բրեժնևն այնքան ուժգին է համբուրել Իոսիպ Տիտոյին, որ վնասել է վերջինիս շուրթը։
7. Բրեժնևի կյանքում առանձնահատուկ տեղ է զբաղեցել Ինդիրա Գանդիի հետ հանդիպումը։ Այս լուսանկարը կարող եք գտնել Գանդիի տուն-թանգարաններում։
8. Յասիր Արաֆատը՝ պաղեստինցի առաջնորդ, արժանի կերպով Կրեմլում համբույր է ստացել Բրեժնևին։
9. Ֆիդել Կաստրոն խորամանկ գործեց։ Նա չէր ցանկանում համբուրել Բրեժնևին, այդ իսկ պատճառով ինքնաթիռից իջել է իր հայտնի տեսքով՝ սիգարն ատամների արանքում։
10. Հենց սա է նկարիչ Դմիտրի Վրուբելը պատկերել Բեռլինյան պատին՝ ոգեշնչվելով Բրեժնևի և Էրիխ Հոնեկերի «եղբայրական համբույրից»։