Ընդդիմադիր Վրացական երազանք կուսակցության ղեկավար վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հաղթանակը 2012 թվականի հոկտեմբերին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ցույց տվեց, որ Վրաստանի բնակչության մեծամասնությունը դեմ  է Միխեիլ Սաակաշվիլիին և նրա Միավորված Ազգային շարժում կուսակցությանը:

Վերջին երկու տարվա սահմանադրական փոփոխությունները ցույց են տալիս, որ աստիճանաբար քաղաքական իշխանությունը նախագահից անցնում է վարչապետին: Այս շրջանը հատկանշական է նախագահ Սաակաշվիլիի և վարչապետ Իվանիշվիլիի քաղաքական պայքարով, որը իր ազդեցությունն է ունենում նաև Վրաստանի հայկական փոքրամասնության հատկապես Ջավախքի հայերի վրա: Այս մասին նշում է Asbarez.com-ը:

Իվանիշվիլին իր հետ բերել է որոշ բարեփոխումներ և ջերմ ընդունելության է արժանանում Ջավախքի հայերի կողմից: Հայերի հույսերը հոկտեմբերին հաղթանակից մի քանի ամիս անց փոխվեցին խոստումների, երբ Իվանիշվիլին 2013 թվականի հունվարին Հայաստան այցելության ժամանակ հայտարարեց, որ «գնդակը այժմ իմ դաշտում է` կատարելու իմ նախընտրական խոստումները և ինձ պետք է հասցեագրվեն Ջավախքի հայերի պահանջները», որոնք մեծ մասամբ արհամարհվում էին Սաակաշվիլիի կառավարության ժամանակ: Այժմ իր խորհրդարանական ընտրություններում հաղթանակից մի քանի ամիս անց ինչ է նշանակում Ջավախքի հայերի համար այդ հույսերն ու խոստումները:

Վահան Չախալյանի և Արթուր Պողոսյանի բանտից ազատումները ցույց է տալիս Իվանիշվիլիի` որոշումներ կայացնելու ուժը և փոփոխություններ մտցնելու ցանկությունը: Երկու ակտիվիստներն էլ Ջավախքի հայերի իրավունքների խաղաղ պաշտպաններն են և ձերբակալվել էին կասկածելի մեղադրանքների հիման վրա: Իվանիշվիլին նաև պաշտոնանկ է արել Ջավախքում կարևոր պաշտոններ զբաղեցնող Սաակաշվիլիի ներկայացուցիչներին` նրանց փոխարեն նշանակելով իր մարդկանց:

Բացի այս գործողությունները Իվանիշվիլին նաև մի շարք խոստումներ է կատարել, որոնք իրականանալու են մոտակա ապագայում: Այս խոստումները ներառում են պատմական հանձնախմբի ստեղծում, որը զբաղվելու է Ջավախքում և ընդհանուր առմամբ Վրաստանում մի շարք եկեղեցիների ինքնությունը պարզելու հարցով, որը մշտապես եղել է քննարկման առիթ վրացական ուղղափառ և հայկական առաքելական եկեղեցիների միջև:

Իվանիշվիլին նաև խոստում է տվել, որ ապահավելու է Ջավախքում հայերի կրթության հարցը: Հավելյալ ժամեր հայերենի ուսուցման համար, հավելյալ ժամեր հայոց պատմության համար դպրոցներում և Հայկական համալսարանի բացումը այն նախաձեռնութնությունների մի մասն են կազմում, որի հետ լուրջ հույսեր է կապում Ջավախքի հայերը:  

Ջավախքի հայերը ավելի ազատ են արտահայտելու իրենց ազատությունը և կամքը, քանի որ նրանք ազգային փոքրամասնությունների շրջանակային կոնվենցիայի և տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիաի անդամ են դարձել: Ախալքալաքի շրջանային խորհուրդը դիմել է վրացական կառավարությանը հայերենին տրամադրելու Ջավախքի շրջանային լեզվի պաշտոնական կարգավիճակ:

Չնայած կրոնական և կրթական բարեփոխումների խոստումներին իրավիճակը դժբախտաբար դեռևս շարունակում է մնալ նախկինի նման:

Համաձայն գլոբալ ժողովրդավարության ինդեքսի Վրաստանը զբաղեցնում է 58-րդ տեղը, սակայն ազգային փոքրամասնությունների հարցը մնում է հիմնական մարտահրավերը:

Ժամանակը ցույց կտա, թե արդյոք խոստումները կիրականան, թե հայերը ուղղակի զինվորի դեր կխաղան Իվանիշվիլիի և Սաակաշվիլի քաղաքական պայքարում: