Հայաստանի` Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում, երկրի էներգետիկայի բնագավառը գտնվում է հատուկ ուշադրության կենտրոնում: Այն ձգտում է սեփական էներգետիկ անվտանգության բարձրացման: «Էներգետիկ անվտանգություն, ըստ էության, նշանակում է երկրի ներքին կարիքների ապահովման արդյունավետություն, ինչքան հնարավոր է էժան գին և անկախություն արտաքին ազդեցություններից»,- այս մասին Regnum գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ նշել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշրաների նախարար Արմեն Մովսիսյանը: Մյուս կողմից Հայաստանը ուժեղ կերպով կախված է ռուսական գազի մատակարարումից: Երևանը ձգտում է էներգակիրների ներմուծման դիվերսիֆիկացիայի: Այդ նպատակով կառուցվել է Իրան-Հայաստան գազախողովակը: Սակայն անգամ ռուսական գազի վերջին թանկացումների իրանական կապույտ վառելիքը, ինչպես փաստում է նախարարը, չի կարող այլընտրանքային տարբերակ լինել ռուսականին:
Նախարարը սկզբում ներկայացրել է, թե ինչպիսի վիճակ է տիրում երկրի էներգետիկ բնագավառում` մասնավորապես նշելով, որ երկրում հաստատվել է անընդհատ էներգա և գազամատակարարում և կառավարությունը ամեն ինչ անում է այդ ուղղությամբ, քանի որ էներգետիկան ուղիղ կապ ունի երկրի անվտանգության հետ: «Մեր հիմնական նպատակը երկրի էներգետիկ անվտանգության ապահովումն է: Էներգետիկ անվտանգություն նշանակում է երկրի ներքին կարիքների արդյունավետ ապահովում ինչքան հնարավոր է էժան գներով և արտաքին ազդեցությունից»,- նշել է Արմեն Մովսիսյանը և ավելացրել, որ ակտիվ աշխատանքներ է տարվում Հայաստանի Էներգետիկ համակարգի` Իրանի և Վրաստանի հետ ինտեգրման ուղղությամբ:
Արմեն Մովսիսյանը, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք իրանական գազը կարող է լինել այլընտրանքային տարբերակ ռուսական գազին, պատասխանել է.«Երբ սկսվեց Իրան-Հայաստան գազուղու կառուցումը, արդեն այն ժամանակ ես հայտարարում էի, որ սա լուծում է անվտանգության հարց: Այն ժամանակ տնտեսական առավելությունները չէին քննարկվում: Եթե ինչ-որ բան տեղի ունենա հյուսիսից գազ մատակարարող գազուղուն, ապա ներքին պահանջները կարելի է ապահովել իրանական գազով, սակայն ինչ վերաբերվում է այն հարցին, թե արդյոք իրանական գազը կարող է լինել այլընտրանքային տարբերակ ռուսականին, պետք է նշել, որ այդ հարցին պատասխանելու համար պետք է քննարկել այդ երկրի հնարավորությունները:
Իրանը իհարկե արտահանում է գազ, սակայն հարցը նրանում է, թե ինչ քանակով, ինչքանով է նա իվիճակի ապահովել երկրի ներքին պահանջները սեփական ռեսուրսների հաշվին: Թեհրանը գազ է գնում Թուրքմենստանից: Այս հարցերը ուսումնասիրելուց հետո կարելի է գալ եզրահանգման, որ իրանական գազը չի կարող լինել այլընտրանքային տարբերակ: Իրանը այժմ գնում է թուրքմենական գազ բավական բարձր գնով և չի կարող վաճառել ավելի ցածր գնով: Իրանում գազի գինը բարձրացել է: Այս ամենը ցույց է տալիս, որ իրանական գազի գինը չի կարող լինել այլընտրանք ռուսական կողմի առաջարկին: Հակառակ դեպքում մենք անպայման կօգտագործեինք իրանական տարբերակը»:
Նախարարը նաև նշել է, որ Հայաստանի սահմանին ռուսական գազի գինը սուբսիդյաներով կազմում է 189 դոլար: Այդ գինը ներառում է նաև Վրաստանի տարածքով տեղափոխումը 10%(27 դոլար), գազի տեղափոխման ծախսերը կազմում են 18 դոլար: Արդյունքում տարբերությունը կազմում է 144 դոլար:
Այն հարցին, թե Ռուսաստանի կողմից ինչպիսի նախապայմաններ են դրվել 30 % գազի սուբսիդավորվման համար Արմեն Մովսիսյանը պատասխանել է.«Ռուսաստանի հետ գազի բանակցությունների ժամանակ քաղաքական խնդիրներ չեն քննարկվել: Ռուսաստանի կողմից ես հանդիպել եմ միայն բարիդրադրացիական դաշնակցական վերաբերմունքի, ամենաբարձր մակարդակով մեզ օգնելու ցանկություն: Այն հայտարարությունները, թե իբր Ռուսաստանը առաջարկել է Մաքսային միություն գազի ցածր գնի դիմաց, ինձ այդպիսի առաջարկներ չեն կատարել: Հայաստանը անկախ պետություն է և նա անձամբ պետք է որոշի միության անդամ դառնալ թե ոչ:
Ըստ իս գլոբալ գործընթացները զարգանում են այնպես, որ փոքր պետությունները հայտնվել են ծանր իրավիճակում և Հայաստանը բացառություն չէ: Երևանը պետք է ընտրի ճիշտ արտաքին քաղաքականության վեկտոր և այդպիսով որոնի իր խնդիրների լուծումներ: Հարցը, թե ինչքան է ձեռնտու Հայաստանին Մաքսային միության անդամ դառնալը: Այդ նպատակով պետք է հաշվի առնել Ռուսաստանի ապրանքի շրջանառությունը: Արդյունքում պետք է հաշվի առնել առավելությունները և բացասական կողմերը: Հայաստանի համար միության անդամ դառնալը դրական է նաև այն առումով, քանի որ Ռուսաստանին Գազ և միջուկային վառելիք է արտահանում, քանի որ Մաքսային միության անդամ դառնալը նշանակում է գազի գնի իջեցում»:
Այն հարցին, թե Հայաստանում ընդդիմադիր գործիչները պնդում են, որ գազի գինը թանկացել է մինչև ընտրությունները, սակայն իշխանությունները այդ մասին չեն հայտարարել Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ գազի գնի թանկացումը ոչ մի կապ չունի ընտրությունների հետ և շեշտել է, որ եթե ընդդիմադիրները ուշադրություն դարձնեն, ապա կնկատեն, որ Газпром-ը այժմ բանակցություններ է անցակցնում մի շարք պետությունների հետ գազի գնի հետ կապված: