Շատ կանայք նախընտրում են բարձրակրունկ կոշիկներ։ Եթե դուք գնում եք առևտրի կենտրոն, ժամադրության կամ հարցազրույցի, ապա շատ դժվար է դիմանալ բարձրակրունկ կոշիկ հագնելու գայթակղությանը։ Հավանաբար դուք նաև չգիտք, որ բարձրակրունկ կոշիկները իրենց մեջ մեծ վտանգ են պարունակում և հաճախ նրանք կարող են կործանել ձեր կյանքը։ Իմիջիայլոց երբեք ուշ չէ նման կոշիկները ավելի հարմարավետով փոխարինելու համար։
Բարձրակրունկ կոշիկները կարող են ոսկրային մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ
Նրանք զգալիորեն ավելացնում են մեջքին, վզին և ծնկներին ընկնող ծանրաբեռնվածությունը
Նրանք գոտկատեղի հատվածում ցավերի պատճառ կարող են դառնալ։
Բարձրակրունկները փոխում են ձեր կեցվածքը և ոչ միշտ դեպի լավը
Նրանք կարող են վնասել ոչ միայն ձեր մեջքը, այլ նաև տազային հատվածի մկանները
Բարձրակրունկները կարող են սխալ «հաղորդագրություն» ուղարկել և մի շարք խնդիրներ առաջացնել․․․․․
Շատ դեպքերում ձեզ հարկավոր չէ ավելորդ ուշադրությունը, հատկապես երբ դուք ուշ եք տուն վերադառնում․․․
Բարձրակրունկները հարմար չեն ամենօրյա կրելու համար։ Եթե դուք հայտնվեք վտանգավոր դրության մեջ, ապա ստիպված պիտի փախչեք։ Իսկ դուք բարձրակրունկներով ինչպե՞ս պիտի փախչեք։
Իսկ ի՞նչ անել, եթե ինչ որ կարևոր պատճառով դուք ստիպված բարձրակրունկ պիտի հագնեք։
Օրթոպեդները խորհուրդ են տալիս հետևյալը․
Ընտրեք 8 սմ-ից ոչ բարձր բարձրակրունկներ։ Ավելի բարձրերը կփխեն ձեր քայլվածքի բիոմեխանիկան և կմեծացնեն մեջքի և կոնքերի ծանրաբեռնվածությունը։
Եթե ինչ-որ մի օր դուք հագել եք 7-8 սմ բարձրակրունկ, անհրաժեշտ է հաջորդ օրը անցնել 4-5 սմ բարձրակրունկի, իսկ հետո անցնել հարթ կոշիկների։
Պետք չէ ամբողջ օրը անցկացնել բարձրակրունկներով։ Աշխատանքի կամ որևէ միջոցառման գնալիս ձեր բարձրակրունկները պահեք ձեր պայուսակում և միայն տեղ հասնելուց հետո հագեք այն։
Հիշեք, թե ինչպիսի կառուցվածք ունի ձեր մարմինը և աշխատեք առաջ չթեքվել և ուղահայաց դիրք պահպանել՝ ուսերը ետ, կուրծքը առաջ գումարած չլարված ծնկներ։