Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ ԵԱՀԿ, ԵՄ աջակցությամբ անցկացվող ուսուցողական դասընթացի ծրագիրը ներկայացվեց այսօր Երևանում:
Վերապատրաստման ծրագիրը մեկնարկել է հունվարի 28-ին և ավելի քան 40 դասավանդողների օգնությամբ անցկացվում է երկրի ամբողջ տարածքով: Դրա նպատակն է նախապատրաստել տեղական ընտրական հանձնաժողովների մոտ 16,000 անդամների փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունավետ անցկացմանը: Ծրագիրը ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` ընտրողների գրանցման և ձայների հաշվառման ընթացակարգը, ընտրողների ինքնության հաստատման և քվեաթերթիկի վավերացման համար թանաքի ճիշտ օգտագործումը և թույլ տեսողություն ունեցող ընտրողներին աջակցելու համար խոշորացնող ոսպնյակների օգտագործումը:
«Ընտրական հանձնաժողովների անդամները կարևորագույն դեր ունեն ընտրությունների օրվա լավ անցկացումը ապահովելու առումով: Հուսով եմ, որ այս ուսուցողական ծրագիրը կնախապատրաստի նրանց գալիք ընտրությունների մարտահրավերների»,- նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը:
«Ազատ և արդար ընտրությունները ժողովրդավարության հիմքն են: Հետևաբար Եվրամիությունը ակնկալում է, որ Հայաստանը կապահովի գալիք նախագահական ընտրությունների միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը»,- նշեց ԵվրոպականՄիությանհայաստանյան պատվիրակության ղեկավար դեսպան ՏրայանՀրիստեան: Նա նաև հավելեց, որ ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող վերապատրաստումը օգնեց ընտրական հանձնաժողովների անդամներին բարելավելու և թարմացնելու իրենց հմտությունները:
Ընտրական հանձնաժողովների անդամները նաև ստացել են տեղեկատվական նյութեր և ձեռնարկներ, տեղեկատվական պաստառներ, որոնք ցուցադրվելու են ընտրատեղամասերում, նոր ընտրական օրենսգիրքը և ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումների ժողովածուն:
Վերապատրաստման ծրագիրը կազմակերպել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և Ընտրականհամակարգերիմիջազգայինհաստատությունը /ԱՅ ԷՖ Ի ԷՍ/: ԱմերիկայիՄիացյալՆահանգներիՄիջազգայինզարգացմանգործակալությունը (ԱՄՆՄԶԳ) հովանավորել է նախապատրաստական ծրագիրը դասավանդողների համար, իսկ Բրիտանական դեսպանատունը տրամադրել է խոշորացույցներ թույլ տեսողություն ունեցողների համար:
Ծրագիրը մաս է կազմում 1.7 մլն եվրո արժողությամբ ծրագրի, որը միտված է Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթացի հզորացմանը: Ծրագիրը իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից և ֆինանսավորվում ԵՄ կողմից