Տարիներ շարունակվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը յուրաքանչյուր տարաձայնություն Երևանի և Բաքվի միջև վերածվում է սուր խնդրի: Այս ֆոնի վրա զարմանալի չէ, որ Ռուսաստանից Ադրբեջան զենքի մատակարարումը Հայաստանում առաջացրել է հիվանդագին ռեակցիա:Այս մասին գրում է Известия-ն:
«Զենքի մատակարարումը տեղի է ունենում, մենք դա հաստատ գիտենք: Դա է վկայում նաև Բաքվում հունիսի 26-ին Զինված ուժերի օրվան նվիրված զորաշքերթի ժամանակ նոր տեխնիկայի ցուցադրությունը »,- այս մասին Известия հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Որոշ տվյալների համաձայն ռուս-ադրբեջանական պայամանագրի գումարը հասնում է 1 մլրդ դոլարի: Խոսքը գնում է տանկերի, ինքնագնաց հրետանային կայանների, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և այլ սպառազինությունների մասին:
«Ռուսական զինամթերքի վաճառքը Ադրբեջանին առաջացրել է Հայաստանի անհանգստությունը և մենք մտադիր ենք օրենսդիր և գործադիր իշխանություննների մակարդակով հարցումներ ուղարկել Ռուսաստան, որպեսզի հասկանանք այսպսիսի գործողությունների նպատակները և դրդապատճառները»,- այս մասին Известия-ին հայտարարել է պաշտպանության, անվտանգության և ներքին գործերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Ինչպես նաև Հայաստանը մտադիր է Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը քննել նաև Մինսկում սեպտեմբերին կայանալիք ՀԱՊԿ երկրների պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովների նիստին, ինչպես նաև` հոկտեմբերին Երևանում կայանալիք ՀԱՊԿ մասնակից պետություննների Խորհրդարանական վեհաժողովի ժամանակ:
«Մենք պետք է հասկանանք, թե ինչն է եղել Ռուսաստանի համար առաջնային այսպիսի գործարքի կնքման համար»,- նշել է Նահապետյանը:
Հայաստանում ավելի արմատական առաջարկներ են հնչում, քան միայն հարցումների ուղարկումը: Այսպես Modus Vivendi վերլուծական կենտրոնի ղեկավար Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանը կոչ է արել Հայաստանի ԱԳ նախարարությանը բողքի նոտա ուղարկել Ռուսաստան: Նա համարում է «անընդունելի, երբ Հայաստանի ռազմվարական գործընկերը մեծ քանակով զենք է վաճառում Ադրբեջանին»:
Երևանի հիմնական անհանգստությունը կապված է տարածաշրջանում զինված ուժերի հարաբերակցության հնարավոր խախտումը:
«Տվյալ գնումները խախտում են ռազմական հավասրակշռությունը տարածաշրջանում Ադրբեջանի օգտին»,- նշել է Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
Բացի դա Հայաստանում անհանգստություն է առաջացնում նաև Ադրբեջանի կողմից սովորական սպառազինությունների գերազանցումը.որը նշանակում է Եվորպայում սովորական զինված ուժերի պայմանագրի խախտում:Մասնավորապես Բաքուն 220 տանկային միավորի փոխարեն ունի 600-ը:
Սակայն ռուս քաղաքագետները հակված չեն մտածել, որ Ադրբեջան զենքի մատակարարումը կարող է ազդեցություն ունենալ Մոսկվայի և Երևանի հարաբերությունների վրա:
«Ռուսաստանը և Հայաստանը կապված են հավաքական անվտանգության պայմանագրով, որտեղ Ադրբեջանը չի մտնում:Ադրբեջանին զենքի վաճառքը առևտրային բնույթի ծրագիր է:Եթե Ռուսաստանը հրաժարվեր գործարքից, ապա Ադրբեջանը կգտներ զենքի նոր մատակարարողների»,- այս մասին նշել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանսին Զատուլինը:
Զատուլինը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը շարունակում է տարբեր տեսակի զինամթերքների մատակարարումը Հայաստան, այդ թվում նաև С-300 հրթիռային համակարգերը, որոնք ավելի հզոր են, քան Ադրբեջան ուղարկվողները: