ՆԱՍԱ-ի գիտնականները առաջին անգամ ստացել են դեզոքսիռիբոզ, որը ԴՆԹ-ի բաղադրիչներից է համարվում։ Այն ստղեծվել է պայմանական տիեզերական միջավայր ունեցող լաբորոտորիայում։ Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ կյանքի համար անհրաժեշտ մանրէները ստեղծվել են Տիեզերքում, իսկ հետո երկնաքարերի միջոցով հայտնվել են Երկրի վրա։
Մասնագետները վակուումային տարայի մեջ՝ 260 աստիճանի պայմաններում, սառեցրել են ջրի և մեթանոլի խարնուրդը։ Սրանից հետո գիտնականները սառույցը ենթարկել են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը՝ մոդելավորելով միչաստղային տարածության ամպի և գազի միջավայր։ Քիմիական վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ սառեցված ջրի և սպիրտի մեջ դեզօքսիռիբոզի շաքար, ինչպես նաև այլ ածխաջրեր են առաջացել։
Հայտնի է, որ շաքարները կարող են առաջանալ քիմիական ռեակցիաների ժամանակ՝ ֆորմալդեգիդի մասնակցությամբ, որոնք շատ են երկնաքարերի վրա։ Սակայն մինչ այս գիտնականներին չէր հաջողվում դեզօքսիռիբոզ ստանալ։ Այն թթվածնի ատոմների ավելի քիչ պարունակություն ունի, քան այն միացությունները, որը ստացվել էին մինչ այս կատարված հետազությունների ժամանակ։