Ես լավ կնոջ եմ հանդիպել: Երկուսս էլ 30 տարեկան ենք, հիանալի հարաբերությունների մեջ ենք, համընկնում ենք բնավորութուններով: Նա որդի ունի, ինձ հենց սկզբում ասել է դրա մասին: Ես նրան հասկացա և ընդունեցի, բայց մի պայման դրեցի՝ երեխան հայր ունի, թող նա էլ նրան ապահովի:

Ես չեմ պատրաստվում խուսափել նրանից, բայց խաղալիքներ, հագուստ նվիրել և ընդհանուր առմամբ ապահովել նրան՝ չեմ ցանկանում: Ընկերություն կանենք, կշփվենք, բայց ոչ ավել: Միայն այդ պայմանով համաձայնեցի, որ միասին ապրենք:

Այդ կինն ասել էր, որ երեխայի համար բոլոր նյութական ծախսերը կընկնեն նրա և իր նախկին ամուսնու վրա: Իսկապես, դա իմ հոգսը չէ:

 

Մի երկու ամիս ամեն ինչ լավ էր. նրա նախկին ամուսինը ճշգրիտ կատարում էր իր հայրական պարտականությունները, երեխայի մայրն էլ էր ինչ-որ բաներ գնում նրա համար:

Ես ոչ մի գումար չէի ծախսում: Բայց վերջերս կնոջիցս սիրալիր խնդրանքներ սկսեցի ստանալ, որ գնեմ ինչ-որ քաղցրավենիք կամ հագուստ:

Ես ժլատ չեմ, քիչ չեմ վաստակում, բայց չեմ ուզում աշխատավարձս ծախսել օտար երեխայի վրա: Ես ինքս եմ ուզում երեխա ունենալ: Ես ապշած եմ, որ նա նման բաներ է խնդրում՝ մեր պայմանավորվածությունից հետո: Մի՞թե նա մոռացել է: Ես չեմ ուզում նեղացնել նրան և ամաչում եմ հիշեցել մեր պայմանի մասին:

Ինչպե՞ս մաքսիմալ կոռեկտ դնեմ նրան իր տեղը և ստիպեմ, որ չբարդի ինձ վրա նրա որդուն վերաբերող ֆինանսական հարցերը:

Ի՞նչ եք կարծում: