Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էմիգրացիայի նկատմամբ մեր հասարակության կողմից նկատելի է ընդգծված անտոգոնիզմ՝ հակակրանք, ինչը, կարծում եմ, հետևանք է մեր ազգային խորը պահպանողականության և օտարների նկատմամբ ունեցած անվտահության։


Ժամանակակից աշխարհում էմիգրացիան դիտարկվում է ոչ այնքան մարտահրավեր, որքան հնարավորություն։

Գրագետ կառավարվող պետությունները մշակում են նպատակային և թիրախավորված միգրացիոն քաղաքականություն՝ պետություն մուտքի և բնակության թույլտվություն տալով կոնկրետ իտելեկտի և կարողությունների տեր էմիգրանտների։

Գիտականորեն և պրակտիկայում ապացուցված է, որ էմիգրանտներն շատ ավելի մոտիվացված են աշխատելու, բարիք և արժեք ստեղծելու, քան բնիկները։

Եթե ուսումնասիրենք ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի և այլ զարգացած պետությունների տնտեսություններում միգրանտների դերակատարության չափաբաժինը, ապա պարզ կդառնա, որ նրանց ներդրումը նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի մեջ անհամեմատ ավելի է, քան տեղացիներինը։

Հիմա Հայաստանը հետաքրքիր է դառնում Հնդկաստանի քաղաքացիների համար, ինչը, ճիշտ և գրագետ կառավարման արդյունքում կարող է դառնալ լուրջ խթան տնտեսության կոնկրետ ճյուղերի զարգացման համար։

Ցավոք, մեր նոր կառավարությունը դեռ չի մշակել այդպիսի քաղաքականություն, բայց հուսով եմ, որ նոր որակի միգրացիոն ռազմավարություն այնուամենայնիվ կմշակվի, քանի որ դա ինչ-որ չափով նաև ազգային և դեմոգրաֆիական անվտանգության խնդիր է։

Այնպես որ, հարգելի գիտակից քաղաքացիներ, մի խորշեք օտարազգիներից, ընդունեք մուլտիկուլտուրալիզմը, օգտվեք դրա ընձեռած հնարավորություններից։

Հ.Գ. Հնդիկների պահով մի տեսակ աշխարհաքաղաքական հետք եմ նկատում, իրենք պատահական երկրներ չեն գնում . . .

Սա իմիջիայլոց, կարևորություն մի տվեք»: