Թուրքիայում Թաքսիմ հրապարակը, ինչպես նաև Թահրիր հրապարակը և Զուքոթթի այգին ուղղակի վայր է քաղաքում, որտեղ հնարավոր է հավաքվել ընկերներով կամ կարդալ գիրք ծառի տակ: Սակայն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է, որ Օսմանյան կայսրության ժամանակվա զորամասը վերափոխել մզկիթի և առևտրի կենտրոնի: Մայիսի վերջին մի շարք բնապահպաններ սկսեցին բողոքի ցույցեր կազմակերպել Էրդողանի՝ Գեզի այգու ծրագրի դեմ, հատված Թաքսիմ հրապարակում, և հարձակման ենթարկվեցին ոստիկանության կողմից արցունքաբեր գազի և ջրի խողովակների միջոցով: Դրանից հետո շուրջ 8 հազար ցուցարներ են վիրավորվել ոստիկանների հետ բախումների ժամանակ: Այժմ ցույցերը ավելի լայն բնույթ են ստացել և ուղղված են Էրդողանի կրոնական քաղաքականության և ավտորիտար ռեժիմի դեմ:
Ինչ վերաբերվում է հրապարակի խորհրդանշական նշանակությանը, ապա այն արդեն ներկայացնում է անցյալի աղճատում: Վերջերս Գեզի այգում ակտիվիստները տեղադրել էին գրություն, որտեղ նշված էր «Սուրբ Հակոբ հայկական գերեզմանատուն 1551-1939: Դուք վերցրեցիք մեզնից մեր գերեզմանը, սակայն ձեռք չեք բերի մեր այգին»:Այս մասին գրում է The New Yorker պարբերականը:
Ստամբուլի ցուցարներից շատերը անտեղյակ են, որ դարեր առաջ քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչները թաղվել են հենց այնտեղ, որտեղ նրանք կանգնած են: 16-րդ դարում, երբ Սուլեյման I-ը Օսմանյան կայսրության սուլթան էր մի խումբ դավադիրներ դիմում են սուլթանի խոհարար Մանուկ Կարասեֆերյանին թունավորելու սուլթանի ճաշը, սակայն վերջինս դավադրության մասին հայտնում է Սուլթան I-ին: Վերջինս խոստանում է կատարել Կարասեֆերյանի բոլոր պահանջները: Խոհարարը սուլթանից խնդրում է վայր հայերի թաղման համար: Փենգալթը թաղամասի հայկական գերեզմանատունը եղել է ոչ մահմեդական ամենամեծ գերեզմանատունը Ստամբուլի պատմության մեջ, սակայն հետագայում 18-րդ դարի 60-ականներին խոլերայի բռնկման պատճառով գերեզմանատունը տեղափոխվում է Շիշլի թաղամաս:
Առաջին Աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրությունում ապրել է շուրջ 2 միլիոն հայ, սակայն 1922-ին 400 հազարից պակաս հայ էր մնացել: Շուրջ 1,5 մլն հայերի սպանությունը պատմության մեջ հայտնի է ցեղասպանություն անվամբ: Հայերի դեմ արշավի մի մաս էր կազմում նաև նրանց ունեցվածքի բռնագրավումը, որը տարածվեց նաև հայկական գերեզմանատան վրա, որը սկսվեց 19-րդ դարի 30-ականներին: Այժմ Գեզի այգում գտնվում են հյուրանոցներ, բնակելի շենքեր, Թուրքական ռադիոյի և հեռուստատեսության շենքը: Գերեզմանաքարերը օգտագործվել են որպես աստիճաններ:
Ցեղասպանությունից շուրջ 100 տարի անց թուրքական կառավարությունը չի ընդունում հայերի ցեղասպանությունը: Շատ քիչ հայեր են մնացել Թուրքիայում: Վերջերս WashingtonPost-ում լույս տեսավ հոդված ծեր հայ կնոջ մասին Ասյա անունով, որը վերջին հայն է Չունքուշում, որը ժամանակին ունեցել է 10,000 հայ բնակչություն:
1919 թվականին հայերի ցեղասպանության հուշահամալիր կառուցվեց Փենգալթը թաղամասում, սակայն այն ավերվեց 1922 թվականին: Ամեն տարի մարդու իրավունքների պաշտպանության քուրքական Դուրդե խումբը կազմակերպում է զոհերի հիշատակման միջոցառումներ ապրիլի 24-ին, երբ բազմաթիվ հայ մտավորականներ սպանվեցին Օսմանյան կայսրության կողմից: Դուրդե մարդու իրավունքների պաշտպանության խմբի անդամ Չենգիզ Ալղանը LeMonde-ին նշել է«Բոլոր կուսակցությունները սպանում են միմյանց, սակայն երբ խոսքը գնում է հայերի մասին, բոլորը համաձայնության են գալիս»: