Իտալացի դիզայներ և ինժիներ Ռենցո Պիանոն ստեղծել է յուրահատուկ տուն` նախատեսված միայն մեկ բնակչի համար: Այնտեղ կա այն ամեն, ինչ անհրաժեշտ է հարմարավետ տան համար: Բացի դա տունը իրենից ամբողջությամբ ներկայացնում է ավտոմատ համակարգ և կախված չէ էներգիայի և ջրամատակարարման արտաքին աղբյուրներից: Գյուտարարը իր տունը անվանել է Դիոգեն հույն փիլիսոփա Դիոգենես Սինոպացու պատվին:
Էներգետիկ ճգնաժամի հետ կապված, որը կարող է տեղի ունենալ էներգակիր աղբյուրների սպառման պատճառով գիտնականները և ինժիներները վաղուց աշխատում են այնպիսի տների կառուցման վրա, որոնք առաջին հերթին կլինեն էկոնոմ կարգի(այսինքն կարողանան տնտեսել էլեկտրոէներգիան և վառելիքը), իսկ երկրորդ հերթին կախված լինեն միայն այլընտրանքային էներգիայի աղբյուրներից: Սակայն պետք չէ մոռանալ նաև տների հարմարավետության մասին, քանի որ հակառակ դեպքում մարդիկ ուղղակի չեն ապրի այդպիսի տներում: Սակայն ժամանակակից մարդու համար կարևոր են նաև երկու այլ գործոն կյանքի արագ տեմպը և մենակ մնալու հնարավորությունը:
Բոլոր այս պայմանները հաշվի է առել իտալացի ինժիներ և դիզայներ Ռենցո Պիանոն, երբ կառուցել է փոքրիկ տնակ Դիոգենը, որը նախատեսված է մեկ բնակչի համար: Կառույցը պատահական չի ստացել իր անունը, քանի որ հույն փիլիսոփա Դիգենես Սինոպացին ապրել է կավե տակառիկի մեջ: Բացի դա նա ապրել է մենակության մեջ և վերջապես նա համարում էր, որ մարդ պետք է սահմանափակվի քչով, ինչի պատճառով չէր սիրում ավելորդություններ:
Դիոգեն տունը իր չափսերով հիշեցնում է տակառիկի նրա ընդհանուր տարածքը կազմում է 7,5 քառ. մետր: Ինչպես տեսնում ենք նրա մեջ կարող է ապրել միայն մեկ մարդ: Սակայն չնայած տան փոքրիկ չափսերի, Դիոգենի ներսում կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է բնակչին: Մասնավորապես այնտեղ կա ծալովի աթոռ և սեղան, ինչպես նաև շարժական բազմոց, որը ամրացված է պատին:
Տունը հարուստ է փոքրիկ պահարաններով, որոնք տեղավորված են տան բոլոր հատվածներում, այդ թվում հատակին, պատի մեջ, առաստաղին: Հետաքրքիր է, որ բոլոր այս պահարանները Պիանոն այնպես է ստեղծել, որ դրանք շատ քիչ տեղ են զբաղեցնում: Այսինքն տան ներսում շատ հարմարավետ է և լայն տարածություն կա:
Բացի դրանից Դիոգենի ներսում կա իհարկե բիոզուգարան և փոքրիկ բաղնիք: Կա նաև մինի խոհանոց համարավետ սառնարանով, էլեկտարական գազօջախով և լվացարան: Տան կտուրում գտնվում են հզոր արևային մարտկոցներով, որը բավարար էլեկտրոէներգիա են ապահովում լուսավորման համակարգերի, սառանարանի և էլեկտրական գազօջախի համար: Իսկ տան հատակի վրա կան հատուկ տարաներ անձրևաջրի հավաքման համար, որը հետագայում անցնելով հատուկ ֆիլտրացման համակարգերի միջոցով, կարող է օգտագործվել կարիքները բավարարելու, ինչպես նաև լոգանք ընդունելու համար:
Իսկ տան ջեռուցումը ապահովման համար տան պատերը կառուցված են փայտից և ծածկված ալյումինե թիթեղներով: Տունը նաև ունի երկփեղկ պատուհաններ: Այս ամենը թույլ է տալիս ոչ միայն պահել այն տաքությունը, որ ստեղծում է մարդը, այլ ապահովել նաև հարմարավետ պայմաններ տաք եղանակին, քանի որ տաք եղանակի պայմաններում հնարավոր է ուղղակի հանել ալյումինե թիթեղները և տանը կտիրի զով եղանակ:
Բացի դա Պիանոն նաև իր տունը այնպես է կառուցել, որ այն հնարավոր է առանց խնդիրներ տեղափոխել տեղից տեղ: