«Երդվյալ ազատմարտիկների միության» հիմնադիր նախագահ, «Մարտական Խաչի» ասպետ՝ Ռուբեն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վստահ կարող ենք ասել, որ այսօրվա բլանդին թուրքը նույն սև թուրքն է...
Այսօր մեր ազգի համար կարևորագույն խնդիրը Արցախի անկախության և հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրներն են:
Աշխարհաքաղաքական դաշտում լուծում պահանջող այս խնդիրները մեր ազգի արժանապատվությանը վերաբերող խնդիրներ են, որոնց լուծման պարագայում միայն մեր պետությունն իր տեսակի բարձր առանձնահատկությամբ կարող է աշխարհի հզորների հետ հայտնվել հավասար պայմաններում և որն էլ միջազգային ասպարեզում կտա մեր պետությանը հուզող շատ հարցերի պատասխաններ:
Աշխարհում քաղաքակրթություն քարոզող գերտերություններն առաջինը պիտի ստիպեն Թուրքիային ճանաչել իրենց նախկին ռեժիմի կողմից կատարված հայոց ցեղասպանության փաստը:
Դրանով ոչ միայն քաղաքակիրթ աշխարհը իր վրայից կմաքրի ժամանակին կատարված այդ ոճրագործության հանդեպ թույլ տրված իրենց անտարբերության մեղքը, այլ դատապարտելով այն՝ նաև միջազգային իրավունքի պատմության մեջ վերջ կդրվի մարդկության հանդեպ նման ծանրագույն հանցագործություններ կատարող ոճրագործ ռեժիմների անպատժելիությանը:
Այսօրվա Թուրքիան, եթե չճանաչի իրենց նախկին ռեժիմի կողմից կատարված հայոց ցեղասպանության փաստը, ապա մարդկության հանդեպ կատարված այդ ծանրագույն հանցագործության պատասխանը բոլոր ժամանակներում մնալու է թուրք հասարակության ուսերին՝ որպես ցեղասպան ժողովրդի:
Այո՛, մենք իրավունք ունենք ներկայիս թուրք սերունդներին մեղադրել դրա մեջ, քանի դեռ հանձ չեն առել Օսմանյան կայսրության կողմից կատարված հայոց ցեղասպանության փաստը: Այլապես վստահ կարող ենք ասել, որ այսօրվա բլանդին թուրքը նույն սև թուրքն է, որի աչքերի ու դեմքի փոխված գույնի մեջ ամենահնացող ժամանակում էլ առավել ակնառու է դառնում մարդկության նկատմամբ կատարած ոճրագործությունների, բռնությունների ու համատարած բռնաբարությունների արդյունքից առաջացած այդ զարմանալի տեսակը, որով փորձ են անում այսօր քաղաքակիրթ աշխարհին ներկայանալ որպես քաղաքակիրթ ժողովուրդ:
Ծիծաղելի է՝ այն դեպքում, երբ մոռանում են, որ կատարված ոճրագործության տարիներին ոչ միայն ոչ մի թուրք բողոքի ձայն չբարձրացրեց իրենց ռեժիմի կողմից կատարվող այդ հրեշավոր ոճրագործության դեմ, այլ ընդհակառակը թուրքական վերնախավի բարբարոս մի ամբողջություն հրճվանքով էր ընդունում հայ ժողովրդի նկատմամբ իրագործվող սպանդը, որը կատարվում էր եզակի բարբարոսությամբ:
Հեռու չէ, որ մարդկային արժեքները կրող բոլոր պետություները ճանաչելու են հայոց ցեղասպանությունը, քանի որ քաղաքակրթության մոտ կանգնած ոչ մի պետություն չի ցանկանա, որ համաշխարհային պատմության մեջ երբևիցե ընկալվի աշխարհում ցեղասպանությունները խրախուսող հանցակից պետություն:
Երդվյալ Ազատամարտիկերը խոնարհվում են Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի առջև»: