Ֆրանս-գերմանական Arte հեռուստաալիքը նվիրված Ֆրանսիայում 2007 թվականը Հայաստանի տարի հռչակմանը Le dessous des cartes(թարգամանաբար բաց քարտեզներ) հաղորդման ժամանակ անդրադարձել է Հայաստանին, նրա պատմական սահմաններին, ցեղասպանությանը և Լեռնային Ղարաբաղին: Հաղորդումը համացանցում հայտնվել է 2012թ, բայց այնուամենայնիվ, քանի որ այս հաղորդումը Հայաստանի համար ունի կարևոր նշանակություն, հետևաբար YerevanNews.am-ը հարկ է համարել այն թարգմանել և ներկայացնել իր ընթերցողներին:

Կասպից և Սև ծովերի միջև գոյություն ունի յուրահատուկ միջանցք, որը կապում է Ռուսաստանը հարավի հետ և որտեղով անցնում են վերջինիս գազախողովակները և նավթուղիները, հենց այս տարածքում էլ գտնվում է պատմական Հայաստանը, որտեղ իշխել են պարթևացիները, բյուզանդացիները, արաբները, մոնղոլները, իրանցիները, օսմանցիները, իսկ 1920 թվականից այն գտնվել է ԽՍՀՄ-ի ազդեցության ներքո: 1991 թվականին ԽՍՀՄ-ի տապալումից հետո Հայաստանը ձեռք է բերել անկախություն:

Երկրի շրջափակված լինելը կարելի է հասկանալ` նայելով քարտեզին: Հայաստանի տարածքն այժմ կազմում է 30,00 քառակուսի կիլոմետր, սակայն պատմական Հայաստան ասելով ընկալվում է ավելի ընդարձակ տարածք: Այսպես երկրի խորհրդանիշ հանդիսացող Արարատ լեռը գտնվում է Թուրքիայի սահմաններում: Համաձայն Աստվածաշնչի համաշխարհային ջրհեղեղի ժամանակ Նոյի տապանը իր վերջին կայանը գտել է հենց այս լեռան վրա:

Հայերի կյանքում կարևոր իրադարձություն է իհարկե 1915 թվականի ցեղասպանությունը, որն էլ պատճառ է հանդիսացել աշխարհով մեկ սփռված հայկական սփյուռքի ստեղծման: Երբ Օսմանյան կայսրությունը առաջին աշխարհամարտի տարիներին տապալվեց, երիտթուրքերի շարժումը կազմակերպեց 1,5 միլիոն հայերի բռանագաղթ և ցեղասպանություն` մեղադրելով նրանց ռուսների հետ բարեկամական հարաբերություններ ունենալու մեջ, որոնք այդ ժամանակ թուրքերի թշնամիներն էին: 1985 թվականին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը պաշտոնապես ճանաչեց ցեղասպանությունը:

Հաջորդ կարևոր իրադարձությունը երկրի պատմության ընթացքում Ադրբեջանի հետ պատերազմն էր 1990-ական թվականների սկզբին, որի ընթացքում մահացավ շուրջ 80,000 մարդ: Պատերազմի պատճառը Լեռնային Ղարաբաղն էր, որը կապված էր Հայաստանի հետ, սակայն զբաղեցնում էր Ադրբեջանի արևելյան հատվածը: Խոսքը գնում է պատմականորեն Հայաստանին պատկանող տարածքի մասին, որը 1921 թվականին Ստալինը նվիրեց Խորհրդային Ադրբեջանին: 1923 թվականին այն հռչակվեց որպես ինքնավար մարզ, սակայն տեղի բնակչությունը, որի 94 %-ը կազմում էին հայեր հրաժարվեց ընդունել իր կարգավիճակը: Երբ ԽՍՀՄ-ն տապալվեց, Հայաստանը և Ադրբեջանը ձեռք բերեցին անկախություն: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը ևս անցկացրեց հանրաքվե` հայտարարելով իր անկախության մասին: Բաքուն անհապաղ պատասխանեց դրան` շրջափակելով նահանգը: Ադրբեջանցիները փորձեցին ռազմական ճանապարհով հսկողության տակ պահել Լեռնային Ղարաբաղը: Ի պատասխան Ադրբեջնի գործողությունների Հայաստանը նույնպես գնաց ռազմական միջամտության: Երեք տարի տևած պատերազմի ընթացքում Հայաստանը ի վերջո ազատագրեց Ղարաբաղը ադրբեջանական բանակից` այդ թվում գրավելով հարևան շրջանը: Չնայած որ 1994 թվականին հայտարարվեց խաղաղություն, սակայն պատերազմը դեռևս չի ավարտվել: ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը դեռևս հաջողությամբ չեն պսակվում: