«ԱԺ Նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ուշագրավ ակնարկներ է արել։ Նա խոսել է իր և իր մերձավորների դեմ մամուլում տեղ գտած հրապարակումների մասին՝ասելով թե դրանք պատվիրված են։ Թեև երեկ Աբրահամյանը չի նշել, թե ով է պատվիրատուն, բայց խոստովանել է, որ դա «իրենց շրջապատից է»։ Նշենք, որ նման հայտարարություն Աբրահամյանն արել էր նաև նախկինում։

 

Քաղաքական կուլիսներում կարծիքներ են շրջանառվում, որ Աբրահամյանի դեմ հիմնական պատվիրատուն վարչապետ Տիգրան Սարգսյանն է, և որ ԱԺ նախագահի ու վարչապետի հարաբերությունները լարված են։ Սակայն Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հրապարակավ ասել է, թե իր և վարչապետի հարաբերություններն ամենևին էլ լարված չեն»,–գրում է «ժողովուրդ» թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: