«Հայրս գեղնակարիչ է, ես էլ մանկուց սիրել եմ նկարել: Միշտ նկատել եմ գեղեցիկը, երևի այդ պատճառով էլ ընդունվեցի ռոմանագերմանական ֆակուլտետ»,- կատակում է նկարիչ, լուսանկարիչ Նարեկ Զոհրաբյան-ն ու անդրադառնում արդեն վերջին տարիների իր աշխատանքին ու գործունեությանը, հետո էլ համեմատականներ տանում նկարչության ու լուսանակաչության մեջ ու նկատում այս երկուսի հատմակ կետը:

«Լուսանկարչությամբ միշտ եմ զբաղվել, իսկ ավելի լրջորեն սկսել եմ զբաղվել ԱՄՆ-ում, որտեղ շուկան ավելի մեծ է և պահանջարկը ավելի շատ, հետևաբար երազանքներն էլ ավելի մեծ են և տեսանելի:

 Նկարչությունն ու լուսանկարչությունն ունեն մեկ ընդհանուր հատման կետ՝ լույսն ու ստվերը. տեխնիկապես տարբեր են շատ, բայց հիմքը նույնն է՝ նկատել ու վերարտադրել այն ինչ տեսնում ես կամ ուզում ես տեսնել»: 

Նարեկ Զոհրաբյանն, ով առավելապես հայտնի է որպես Նարեկ Մտազբաղ, անդրադառնում է կեղծանվանն ու նշում.

«Մտազբաղն իմ բեմական կեղծանունն է, մեկ այլ մասնագիտությամբ դերասան-սցենարիստ եմ, ստենդ ափ կատարող, ասում են՝ հումորով մարդ եմ:

Խոսելով կատակերգական ժանրի մասին՝ լուսանկարիչը նշում է իր աշխատանքում այս ժանրի կարևորությունը.


«Նկարահանման հրապարակում շատ մեծ դեր է խաղում հումորիստ լինելս։ Մարդկանց մեծամասնությունը լարվում է լույսերի առաջ, իսկ այդ լարվածությունը տեսանելի է նկարների մեջ։

Ես հումորի, անմիջականության միջոցով փորձում եմ կոտրել այդ պատը, հաճախորդն ավելի հարազատանում է, հետևաբար նկարն ավելի իսկական է դառնում, ժպիտն՝ ավելի բնական, հայացքն՝ ավելի խորը»։

Նարեկն աշխատում և ապրում է իր՝ «Արարել» տուն-ստուդիայում: Թե ինչու և ինչպես տունը դարձավ ստուդիա, արտիստը մանրամասնում է.

«ԱՄՆ-ում բավականին տարածված է «home studio»՝ տուն-ստուդիա հասկացությունը, արտիստը աշխատում և պատվերներ է ընդունում տանը։ Սկզբում ինձ համար խորթ էր  ծանոթ-անծանոթին տուն թողնելու գաղափարը, բայց հետո հարմարվեցի։

Ես հանդիպել եմ բազմաթիվ աշխարհահռչակ լուսանկարիչների, որոնք ապրում են ստուդիայում և ստուդիան է դարձել նրանց տունը։ Իմ լույսերն ու աշխատանքային պարագաները տանն են ու առաջին հարկը ամբողջությամբ ստուդիան է զբաղեցնում, այնպես, որ կարելի է ասել ընտանիքս է ապրում իմ ստուդիայում»։

Մտազբաղի նկարները կարելի տարբերել հատուկ ձեռագրով, հատկապես Լոս-Անջելեսի հայկական շուկայում:

Թե ինչպես է լուսանակարիչը մարդկանց դարձնում կերպարներ կամ լուսնակարներին փոխանցում խորհրդավորություն, բացահայտում է.

«Կինս ասում է, թե իմ նկարները շատ ավելի մութ են, , սակայն ես այլ կերպ եմ դա ձևակերպում:

Իմ նկարներում լույսը ավելի քիչ է։ Լուսանկարչությունը լույսի արվեստ է, այն նկատելու կամ ստեղծելու արվեստ, բայց նաև նույնքան կարևոր է ստվերը՝ առանց ստվերների նկարներում խորություն չկա, ստվերը դրամա է ստեղծում։

Իմ նկարները տարբերվում են պարզությամբ, տեխնիկապես ավելի հասարակ են:

Բայց պետք է նշեմ, որ լճանալու վտանգ միշտ կա, սրանից խուսափելու համար պետք է ստիպել քեզ՝ դուրս գալ կոմֆորտ տարածքից, փորձել նոր բան ու նկարել, նկարել, նկարել», -նշում է Նարեկն ու հավելում.

 «Լուսանկարչության մեջ կանոններ չունեմ , ոչ մի կանոն. ես ինձ շրջանակների մեջ չեմ դնում, հաճախորդիս՝ առավել ևս։ Որքան գիժ միտք կա կարելի է իրականացնել իմ ստուդիայում»։

Լուսամկարիչը ազատ է իր գործունեության մեջ, ինչպես ինքն է ասում,-
ամեն բան նկարում եմ՝ գովազդայինից մինչև բնակարաններ, բայց ավելի հաճելի է աշխատել մարդու, մոդելի հետ։

Հաճելի է, որովհետև բարդ է, իսկ երբ բարդությունն ու խնդիրները հաղթահարվում են, արդյունքն ավելի գնահատելի է դառնում, բացի այս էլ մարդկանց հետ շփվելուց հաճելի բան չկա ։

Իմ ֆոտոսեսիաները կարելի է համարել փոքրիկ ստանդ-ափ կատարումներ, հումորը միշտ առկա է։

Երկու հաճելի բան իրար հետ համադրելով՝ հումորն ու ֆոտոնկարչությունը, ես ինձ լավ եմ զգում։ Մայրամուտ նկարելիս դժվար է հումոր անել։

 Խոսելով լուսանկարչության մասին, չէինք կարող չանդրադառնալ նաև նկարների մշակման՝ ֆոտոշոփի, կարևորությանը:

«Ֆոտոշոփը այսօր ահռելի դեռ ունի լուսանկարչության մեջ։ Որոշ լուսանկարիչների համար այն իրենց ոճը ընդգծելու միջոց է, մյուսների համար շատ տեխնիկական խնդիրներ է լուծում:

Իհարկե այս ամենը լավ է, եթե «raw»՝ չմշակված նկարները իրենք իրենցով արդեն իսկ լավն են։ Բոլոր դեպքերում չափը չպետք է անցնել»,- շեշտում է Մտազբաղն ու նշում այն ամենը, ինչը պետք է ստացված լուսանկար ունենալու համար.

«Ցանկություն, գումար և տեխնիկապես ապահոված լինել։ Բայց ամենակարևորը ՝ ցանկություն»:

Հարցազրույցը Մտազբաղն եզրափակում է՝ պատմելով այն հետաքրքիր դեպքերը, որոնք տեղի են ունեցել իր ֆոտոսեսիաների ժամանակ :

«Հետաքրքիր դեպքեր շատ են եղել՝ լույսը մոդելի գլխին ընկնելուց մինչև հաճախորդի տասը րոպեանոց անզուսպ ծիծաղ։ «Home studio»-ի լավն այն է, որ հաճախորդը նաև իմ հյուրն է, իսկ հյուրին միշտ մեր հայկական ձևերով պատվում, ուտացնում, խմացնում ճանապարհ եմ դնում։

Մի անգամ  ամերիկացի իրավաբանի էի նկարում, առաջարկեցի բաստուրմա ուտել, հետո պատմեցի, թե ինչպես են հում մսից բաստուրմա պատրաստում։ Եղել է նաև դեպք, երբ մեկ այլ հաճախորդի տնական օղի եմ հյուրասիրել, ֆոտոսեսիայի կեսը փակ աչքերվ նկարվեց, կարևորը մարդ չի մահացել»,- կատակով նշում է լուսանկարիչը:

Նարեկ Զոհրաբյանի՝ Մտազբաղի, աշխատաքներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղմամբ:

on instagram: https://www.instagram.com/ararel_photography/?fbclid=IwAR1LJYFKVYFVs6FfXlShbBl3Jl2Ym68YUHd6bjGPnAj7JgFOpvFNYHyS4OM

on facebook: https://www.facebook.com/ArarelPhoto/?eid=ARAqOOoUcWUNuzCT5sWBayAQ61saDBNPnCxe4syvFsQ6nav1SvLQpvIql4_H-dxnJfBULQQ8qWHURjgH&timeline_context_item_type=intro_card_work&timeline_context_item_source=100001158303259&fref=tag

on website: https://www.ararelphotography.com/?fbclid=IwAR0pUYCKlY3XzSb_ql58jOQXGUQr-0c6AIlfRWDYAMPGa2zEMhXt5seWN24