Բոլորիս համար էլ չափահաս դառնալը շատ կարևոր է: Մենք նախապես պատրաստվում ենք այդ օրվան և ակնկալում անմոռանալի տպավորություններ:
Ոչ միշտ են արդարանում մեր սպասելիքները, սակայն Տեխասի բնակչուհի Մոնիկա Սալինեսը կհիշի իր այդ ծննդյան օրը ողջ կյանքում: Այդ օրը իրականացավ նրա վաղեմի երազանքը: Չնայած Մոնիկան դեռ շատ երիտասարդ էր, սակայն նա 5 տարեկանում ավտովթարի հետևանքով կորցրել էր իր փոքր եղբորը՝ Մայքին:
Նա և եղբայրը նույն տարիքի էին և շատ կապված էին իրար հետ: Նա ամեն օր աղոթում էր Աստծուն, որպեսզի Աստված ետ վերադարձնի իր եղբորը: Մայքի մահից անցել էր 10 տարի, սակայն Մոնիկան միշտ հիշում էր նրան:
Մոնիկան պատրաստվում էր տոնել իր 15 ամյակը: Լատինամերիկյան աղջիկների համար դա հատուկ իրադարձություն է: Իրենց սովորության համաձայն այդ տարիքում աղջիկները հասունանում են: Չնայած նրան, որ Մոնիկան ապրում էր ԱՄՆ-ում, դա նրա համար շատ կարևոր էր:
Ծննդյան օրվանից որոշ ժամանակ առաջ նրան հարցրին, թե ինչ է ցանկանում որպես նվեր: Աղջկա պատասխանը մեկն էր՝ նա ուզում էր, որ Մայքն իր կողքին լինի:
Անհավանական է, սակայն այդ ֆանտաստիկ երազանքն իրականացավ: Պարզվեց, որ Մայքի մահից հետո նրանց ծնողները թույլ էին տվել փոխպատվաստել Մայքի օրգանները մեկ ուրիշի, ում կյանքը հնարավոր էր փրկել:
Մայքի սիրտը շարունակեց բաբախել Օբրի Րիվզի կրծքավանդակում, ով տառապում էր բնածին սրտի արատից:Եթե չլիներ փոխպատվաստումը, նա չէր ապրի: Մայքը փրկել էր այդ աղջկան:
Դոնորն անանուն էր, և հենց դա էր պատճառը,որ այս 2 ընտանիքները ոչինչ չգիտեին իրար մասին: Միայն 10 տարի անց Մոնիկայի ծնողները կարողացան պատմել դրա մասին իրենց աղջկան:
Երբ Մոնիկան տեսավ Օբրիին, չկարողացավ զսպել արցունքները: Նա այդքան երազել էր, որ Մայքն իր կողքին լինի: Նա, գրկելով Օբրիին, զգում էր եղբոր սրտի բաբախյունը: Ահա այսպիսի ծննդյան օրը կհիշվի ողջ կյանքում: