Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնական Թիմ Սփեկտորը իր գործընկերների հետ մշակել է առանձնահատուկ թեստ, որի միջոցով հնարավոր է պարզել, թե մարդ քանի տարի է ապրելու և ինչ արագությամբ է ծերանալու: Այս մասին հաղորդում է անգլաիական The Daily Mail պարբերականը:
Համաձայն պարբերականի, գիտնականները արյան մեջ հայտնաբերել են 22 մետաբոլիտներ: Տարեց մարդկանց մոտ նրանց կոնցենտրացիան բարձր է, քան երիտասարդների մոտ:
Այդ մոլեկուլների միջոցով կարելի է պարզել, թե ինչ կկատարվի օրգանիզմում նրա ծերացման ընթացքում: Օրինակ մեկ մետաբոլիտը կապված է թոքերի աշխատանքի, եղունգների խտության, ոսկորների, արյան ճնշման և խոլեստերինի քանակի հետ: Ինչպես նաև պարզվել է, որ այն կապված է ծննվելու ժամանակ մամնի կշիռի հետ: Իսկ այս հանգամանքը կարող է ազդել առողջության վրա արդեն տարեց տարիքում:
Գիտնականները ևս մեկ հետաքրքիր փաստ են պարզել: Այսպես նրանք պարզել են, որ միաբջիջ երկվորյակների նախապես գեների միանման համակարգ է, սակայն տարբեր մետաբոլիտներ են: Այսինքն սա նշանակում է, որ կարոգավորող գենի վրա ազդում են տարբեր արտաքին գործոններ, ինչպիսին է սնունդը: Գիտնականները ընդհանուր առմամբ ուսումնասիրել են 6000 երկվորյակի: Պարզվել է, որ արտաքին գործոնները ազդում են մետաբոլիտի վրա կյանքի ընթացքում` այդպիսով կանխորոշելով, թե ինչպիսին կլինի ծերությունը: