Հաշվետու տարվա ընթացքում «Էրեբունի» ԲԿ ՓԲԸ ընդհանուր թվով գրանցվել է 935 մահացության դեպք: Նշենք, որ մահացության դեպքերի քանակով «Էրեբունի» բժշկական կենտրոնը զիջում է միայն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին ամբողջ հանրապետության մակարդակով:
Ըստ YerevanNews.am-ի տվյալների՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացությունների թվի գերակշռող մասը գրանցվել է մեծահասակների վերակենդանացման բաժանմունքում՝ թվով 746 մարդ: Սրտաբանական բաժանմունքում մահացել է 166 մարդ, իսկ մյուս բաժանմունքերի դեպքում թվերը անհամեմատ փոքր են:
Ներկայացնենք մահացության դեպքերն ըստ բաժանմունքների.
- աղեստամոքսային մեծահասակ-3 դեպք,
- ներզատաբան. մեծահասակ-1 դեպք,
- երիկամաբան. մեծահասակ-4 դեպք,
- վիրաբուժակ. մեծահասակ-7 դեպք,
- սրտային վիրաբուժ.-2 դեպք,
- նյարդավիրաբ. մեծահասակ-1 դեպք,
- օրթոպեդիկ մեծահասակ-1 դեպք,
- քիթ-կոկորդ-ականջ մեծահասակ-1 դեպք,
- նյարդաբանակ. մեծահասակ-3 դեպք: