ԱՄՆ-ում անցկացվող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրում ամերիկյան «Ինտեր Մայամին» Ատլանտայում մրցեց պորտուգալական «Պորտուի» հետ եւ հաղթեց 2:1 հաշվով։
8-րդ րոպեին հանդիպման հաշիվը 11-մետրանոցից բացեց «Պորտուի» իսպանացի հարձակվող Սամուել Ագեհովան։
47-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց վենեսուելացի կիսապաշտպան Տելասկո Սեգովիան։ «Ինտեր Մայամիի» հաղթական գոլը 54-րդ րոպեին խփեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին։
A խմբում «Ինտեր Մայամին» 4 միավորով հավասարվեց բրազիլական «Պալմեյրասին», որը երկրորդ տուրում 2:0 հաշվով հաղթել էր Եգիպտոսի «Ալ Ահլիին»։
Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Սիեթլ Սաունդերսին» եւ առավելության հասավ 3:1 հաշվով։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Պաբլո Բարիոսը, որն աչքի ընկավ 11-րդ եւ 55-րդ րոպեներին։ «Աթլետիկոյից» 47-րդ րոպեին գոլ խփեց նաեւ բելգիացի կիսապաշտպան Ակսել Վիտսելը։ Ամերիկյան թիմի միակ գոլը 50-րդ րոպեին խփեց սլովակ կիսապաշտպան Ալբերտ Ռուսնյակը։
B խմբում «Աթլետիկո Մադրիդը» 3 միավորով երրորդն է, «Սիեթլ Սաունդերսը» երկրորդ պարտությունը կրեց։